Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

Հակառակորդն ականանետեր և նռնականետեր է կիրառել շփման գծում

17.02.2017, 10:55
Փետրվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հակառակորդն ականանետեր և նռնականետեր է կիրառել շփման գծում
ԵՐԵՎԱՆ, 17 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 16-ին և լույս 17-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 85 անգամ` հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 800 կրակոց: 

Ադրբեջանական զինուժն արևելյան և հյուսիսարևելյան ուղղությամբ կիրառել է Դ-44 տիպի հրանոթ, 60 ու 82 միլիմետրանոց ականանետեր, ՀՀՆ-9 ու ՁՀՆ-7 տիպի նռնականետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով 21 արկ:

ՊԲ առաջապահ զորամասերը անհրաժեշտության դեպքում դիմել են պատասխան գործողությունների և վստահորեն իրականացրել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Այս պահի դրությամբ առաջնագծում իրավիճակը հանգիստ է: -0-