Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 8, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+24

Հակառակորդը 27 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը ղարաբաղաադրբեջանական սահմանում

02.08.2016, 10:35
Օգոստոսի 2–ի լույս գիշերն Արցախի և Ադրբեջանի շփման գծում հակառակորդը 27 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը։
Հակառակորդը 27 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը ղարաբաղաադրբեջանական սահմանում

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Օգոստոսի 2–ի լույս գիշերն Արցախի և Ադրբեջանի շփման գծում հակառակորդը 27 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը, հայտնում է ԼՂՀ պաշտպանության նախարարությունը։

«Հակառակորդը տարբեր տրամաչափի դիպուկահար զենքից ավելի քան 300 կրակոց է արձակել հայկական դիրքերի ուղղությամբ»,– ասվում է հաղորդման մեջ։ 

Գերատեսչությունում հավաստիացրին, որ Արցախի պաշտպանության բանակի առաջատար ջոկատները պահպանել են հրադադարի ռեժիմը և վստահաբար շարունակել են մարտական հերթապահությունը։ -0-