Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
433.14
RUB
4.4106
GEL
138.5
2026 թ. մարտի 20, ուրբաթ
եղանակը
Երևանում
+11

Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ականանետերից և ՁՀՆ-7 տիպի նռնականետից

24.02.2017, 10:49
Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է ականանետերից և ՁՀՆ-7 տիպի նռնականետից
ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 23-ին և լույս 24-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 75 անգամ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

Ադրբեջանական զինուժն ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 830 կրակոց: Շփման գծի արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է 60 և 82 միլիմետրանոց ականանետեր (4 արկ) և ՁՀՆ-7 տիպի նռնականետ (2 արկ):

«ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը»,– ասվում է հաղորդման մեջ։ -0-