Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+23

Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

28.02.2017, 10:41
Փետրվարի 27-ին և լույս 28-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է  ավելի քան 120 անգամ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. Փետրվարի 27-ին և լույս 28-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 120 անգամ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ, արձակել է շուրջ 2200 կրակոց:

«Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան և հյուսիսային ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ընդհանուր առմամբ 15 արկ»,– ասվում է հաղորդագրության մեջ։

ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: -0-