Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+25

ՀԱՊԿ բոլոր երկրները, բացի Հայաստանից, հավանություն են տվել Զասի թեկնածությանը

25.12.2018, 15:39
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի նշանակման համաձայնեցման ընթացակարգը 2018 թվականի դեկտեմբերի 24–ի դրությամբ շարունակվում է, որոշման ստորագրումը կազմակերպվել է անհատական կարգով, երեքշաբթի հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
ՀԱՊԿ բոլոր երկրները, բացի Հայաստանից, հավանություն են տվել Զասի թեկնածությանը

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Ստանիսլավ Զասի նշանակման համաձայնեցման ընթացակարգը 2018 թվականի դեկտեմբերի 24–ի դրությամբ շարունակվում է, որոշման ստորագրումը կազմակերպվել է անհատական կարգով, երեքշաբթի հայտնել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։

«ԶԼՄ–ներում զանազան հաղորդագրությունների և նոր գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված իրավիճակի հետ կապված` պարզաբանում ենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասի թեկնածության համաձայնեցման ընթացակարգը կազմակերպվել է Կազմակերպության անդամ պետության յուրաքանչյուր ղեկավարի հետ անձնական հանդիպման միջոցով»,– նշվում է հաղորդման մեջ։

Զայնետդինովը հայտնել է, որ դեկտեմբերի 12–20–ը նմանատիպ հանդիպումներ են կայացել Ղրղըզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի Հանրապետությունների, Բելառուսի և Ռուսաստանի Դաշնության նախագահների հետ, որոնց ընթացքում Զասի թեկնածությանը հավանություն է տրվել։
«Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատարի հետ հանդիպումը տեղափոխվել է»,– նշել է նա։

Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը դեկտեմբերի 21–ին ասել է, որ վարչապետի պաշտոնակատարը պատրաստ չէ հանդիպել Զասի հետ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածուի կարգավիճակում։

Հաղորդման մեջ ասվում է, որ ի կատարումն հավաքական անվտանգության խորհրդի նախագահ, Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժէէնբեկովի կարգադրությունների, ՀԱՊԿ քարտուղարության կողմից նախապատրաստվել են, համապատասխանաբար, ԱԳՆԽ և ՀԱԽ որոշումների նախագծերը Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու վերաբերյալ և ուղղվել են ՀԱՊԿ Մշտական խորհրդի անդամներին Կազմակերպության անդամ պետություններում քննարկելու համար։ -0-