Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 24, շաբաթ
եղանակը
Երևանում
+16

Հայաստանի նախագահը Հաղթանակի օր Մոսկվայում կլինի

09.04.2015, 20:02
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հաղթանակի օրը կլինի Մոսկվայում։
Հայաստանի նախագահը Հաղթանակի օր Մոսկվայում կլինի
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հաղթանակի օրը կլինի Մոսկվայում։

«Կարծում եմ, որ Հայաստանի նախագահը պետք է գտնվի և կգտնվի ամենագլխավոր միջոցառումներին, իսկ ամենագլխավոր միջոցառումները կանցկացվեն Մոսկվայում, այդ պատճառով ես կլինեմ Մոսկվայում, արդեն կա հրավեր, և ես կմասնակցեմ ամենագլխավոր միջոցառումներին։ Իրականում սա լուսավոր տոն է, և մենք այս տոնը պետք է ի սրտե դիմավորենք և անցկացնենք», – ասել է նա։

ՀՀ նախագահն ընդգծել է, որ հայերն ակտիվորեն մասնակցել են Խորհրդային Միության պաշտպանության գործին։ Նա ընդգծել է, որ պատերազմի նկատմամբ հայերի վերաբերմունքը «միգուցե փոքր–ինչ տարբերվում էր մյուս ժողովուրդների վերաբերմունքից»։

Սարգսյանը, մասնավորապես, հիշեցրել է, որ պատերազմի սկզբում Խորհրդային Հայաստանում բնակվել է 1 մլն 8 հազար քաղաքացի, իսկ ԽՍՀՄ–ում` մոտ 2,8 մլն հայ։ Ռազմաճակատ է մեկնել 600 հազար մարդ, չի վերադարձել 314 հազարը։

«Դա յուրաքանչյուր 9–րդ հայն է, Խորհրդային Միության ողջ հայության գրեթե 12 տոկոսը զոհվել է Հայրենական պատերազմի ժամանակ։ Սա մեծ թիվ է, եթե հաշվի առնենք, որ Հայաստանի տարածքում ռազմական գործողություններ չեն ծավալվել, այսինքն` քաղաքացիական բնակչությունը չի տուժել», – ասել է նա։

Հայրենական ՄԵծ պատերազմի տարիներին հայ ժողովուրդը ռազմաճակատ է ուղարկել իր 600 հազար զինվորներին: Պատերազմական գործողությունների ժամանակ շուրջ 175 հազար հայ է զոհվել: Սովետական միության հերոս է  դարձել 106 հայ:

Պատերազմի տարիներին հայ ժողովուրդը 106 հերոս է ունեցել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի խոշորագույն զինվորական հրամանատարներն են  Խորհրդային միության կրկնակի հերոս, մարշալ Իվան (Հովհաննես) Բաղրամյանը, զրահատանկային զորքի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խամփերյանց), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսակովը։ Հայ ժողովուրդը պատրաստել և ռազմաճակատ է ուղարկել վեց մոտոհրաձգային դիվիզիա, իսկ Թամանյան 89-րդ դիվիզիան հասել է մինչև Բեռլին։ Հայկական սփյուռքի մոտ 100 հազար ներկայացուցիչներ մասնակցել են Դիմադրության շարժմանը, պատերազմել են դաշնակիցների բանակների կազմում։–0–