Рейтинг@Mail.ru
USD
370.78
EUR
434.41
RUB
4.9378
GEL
137.88
2026 թ. մայիսի 4, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+14

Հայ–ադրբեջանական սահմանում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել. ԼՂՀ ՊՆ

24.05.2016, 12:18
Մայիսի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել, հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
Հայ–ադրբեջանական սահմանում գիշերը համեմատաբար հանգիստ է եղել. ԼՂՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, 24 մայիսի. /ԱՌԿԱ/. Մայիսի 23-ի լույս 24-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հանգիստ է եղել, հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրությունում նշվում է, որ առաջնային գծի որոշ հատվածներում հակառակորդը կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: -0-