Ուկրաինայի ԱԳՆ-ն սպառնում է վատացնել հարաբերությունները Հայաստանի հետ Ղրիմի հարցում Երևանի դիրքորոշման պատճառով
21.03.2014,
18:09
Ղրիմի բռնակցումը Հայաստանի կողմից ճանաչելը կհանգեցնի բացասական հետևանքների հայ–ուկրաինական հարաբերությունների համար, ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դանիիլ Լուբկիվսկին, հաղորդում է ՈւՆԻԱՆ գործակալությունը։
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /ԱՌԿԱ/. Ղրիմի բռնակցումը Հայաստանի կողմից ճանաչելը կհանգեցնի բացասական հետևանքների հայ–ուկրաինական հարաբերությունների համար, ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դանիիլ Լուբկիվսկին, հաղորդում է ՈւՆԻԱՆ գործակալությունը։
Մարտի 19–ին կայացած հեռախոսազրույցում Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են ուկրաինական ճգնաժամի և դրանից դուրս գալու ուղիներին վերաբերող հարցեր: Այդ համատեքստում զրուցակիցներն անդրադարձել են Ղրիմում հանրաքվեի անցկացումից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը։ Միաժամանակ ընդգծվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարևորությունը:
«Ուկրաինայում ՀՀ դեսպանն արդեն երկու անգամ հրավիրվել է Ուկրաինայի արտգործնախարարություն։ Մենք մեր մտահոգությունն ենք արտահայտել, համապատասխան հանձնարարական է ստացել Հայաստանում մեր դեսպանատունը։ Այսօր հայկական կողմին նոտա է փոխանցվել, որում մենք դիմում ենք բացատրություններ տալ Հայաստանի պաշտոնական դիրքորոշման կապակցությամբ», – ասել է Լուբկիվսկին։
Նա նշել է, որ պաշտոնական Կիևը դիմել է Հայաստանին, որպեսզի «նա պաշտոնապես և հրապարակային կերպով տեղեկացնի, որ չի ճանաչում Ղրիմի բռնակցումը»։
«Դիրքորոշման իրականացման կամ հրապարակման դեպքում, որը մենք կարող ենք մեկնաբանել որպես ոչ բարյացակամ, դա բացասական հետևանքներ կունենա մեր երկկողմ հարաբերությունների համար», – ավելացրել է նա։
Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է խոսք լինել դիվանագիտական հարաբերությունների խզման մասին` Լուբկիվսկին ասել է, – «Երկկողմ հարաբերությունների բացասական հետևանքները լայն սպեկտր ունեն, որը կկիրառվի հայկական կողմի պաշտոնական դիրքորոշումը ստանալուց հետո»;
Ղրիմում մարտի 16–ին ինքնավարության կարգավիճակի մասին հանրաքվե անցկացվեց։ Պաշտոնական տվյալների համաձայն` ընտրողների ավելի քան 96 տոկոսը «կողմ» է քվեարկել Ռուսաստանի կազմում Ղրիմի ներառմանը։ Դաշնության խորհուրդը մարտի 21–ին վավերացրել է Ռուսաստանին Ղրիմի միանալու պայմանագիրն ու Ռուսաստանի Դաշնությունում երկու նոր սուբյեկտների` Ղրիմի հանրապետության և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքի կազմավորման մասին դաշնային սահմանադրական օրենքը։ Ավելի ուշ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վավերացրել է Ղրիմի և Սևաստոպոլի Ռուսաստանին միանալու պայմանագրի վավերացման օրենքը և Ռուսաստանի կազմում նրանց ներառման ընթացակարգի մասին դաշնային սահմանադրական օրենքը, ինչպես նաև Դաշնության նոր սուբյեկտների ինտեգրման անցումային շրջանի մասին օրենքը։–0–