Հայաստան կայցելի Սերբիայի արտգործնախարարը
ԵՐԵՎԱՆ, 7 մարտի. /ԱՌԿԱ/. ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով մարտի 9-11-ը պաշտոնական այցով Հայաստանում կգնտվի Սերբիայի Հանրապետության արտգործնախարար Իվան Մրկիչը։
Ինչպես հայտնում են ԱԳՆ մամուլի ծառայությունից, Սերբիայի արտգործնախարարին կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Իվան Մրկիչը հանդիպումներ կունենա Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ամենայն հայող կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին 2-րդի հետ։
Այցի շրջանակներում Սերբիայի արտգործնախարարը կմասնակցի Հայ-սերբական գործարար համաժողովին:
Մարտի 10-ին տեղի կունենան Հայաստանի և Սերբիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, ինչին կհետևի համատեղ մամլո ասուլիս։
Նուն օրը Սերբիայի Հանրապետության արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում
13:02 07.03.2014