Рейтинг@Mail.ru
USD
381.77
EUR
447.7
RUB
4.7817
GEL
141.54
2025 թ. դեկտեմբերի 14, կիրակի
եղանակը
Երևանում
+8

Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությունը հաջողության պատմություն է. Սարգսյան

29.03.2017, 20:51
Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությունը հաջողության պատմություն է. Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է խոսել Հայաստանի և ԵՄ հարաբերության մասին, նշելով, որ  2017 թվականը շատ ակտիվ է սկսվել Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների տեսանկյունից:

Այդ մասին նա ասել է  ԵԺԿ համագումարում, որը կայացել է Մալթայի Հանրապետության Սեյնթ Ջուլիանսի «Ինտերկոնտինենտալ» հյուրանոցի «Արենա» կոնֆերանսների կենտրոնում։

Նա պատմական է անվանել փետրվարին Բրյուսելում նախագահ Տուսկի հետ երկկողմ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի ազդարարումը:

Նախագահը նշել է, որ մեկ շաբաթ առաջ Երևանում, կողմերը նախաստորագրեցին այն: «Նախատեսում ենք Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովին ստորագրել այս կարևոր փաստաթուղթը՝ ապավինելով նաև մեր գործընկերների աջակցությանը»։

 Պետության ղեկավարի խոսքով, ուժի մեջ մտնելուց հետո այն նոր էջ կբացի Հայաստան-Եվրոպական միություն հարաբերություններում՝ ամրապնդելով դրանց ինստիտուցիոնալ հիմքը, ստեղծելով նոր հնարավորություններ մեր գործընկերության ընդլայնման և խորացման համար: 

Սարգսյանը հաջողության պատմություն և հաջողված գործընկերության մոդել է անվանել Հայաստան-Եվրոպական միություն գործընկերությունը։ -0-