Հայաստանը բանակցություններ է վարում ԵՄ–ի հետ մի շարք ապրանքների մաքսային տուրքերի վերացման հետաձգման շուրջ
16.04.2013,
15:02
Հայաստանը բանակցություններ է վարում Եվրամիության հետ` մի շարք եվրոպական ապրանքների մաքսային տուրքերը 3-7 տարի ժամկետով, իսկ որոշ գյուղատնտեսական ապրանքների համար` ավելի երկար ժամկետով հետաձգելու վերաբերյալ, հայտնեց էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանը բանակցություններ է վարում Եվրամիության հետ` մի շարք եվրոպական ապրանքների մաքսային տուրքերը 3-7 տարի ժամկետով, իսկ որոշ գյուղատնտեսական ապրանքների համար` ավելի երկար ժամկետով հետաձգելու վերաբերյալ, հայտնեց էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը։
«Նպատակը շատ հստակ է` որ տեղական արտադրողների շահերի պաշտպանության տեսանկյունից անցումն այդքան էլ կտրուկ չլինի, և որ մենք կարողանանք այս տարիների ընթացքում ապահովենք արտադրական հնարավորությունների ուժեղացումը»,– հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանն «Ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու մասին» համաձայնագրի շուրջ բանակցությունների հինգերորդ ռաունդից առաջ։
Մելքոնյանի խոսքով, ապրանքների ոչ մեծ ցուցակում, որոնց շուր բանակցություններ են ընթանում, ընդգրկված են գյուղատնտեսական ապրանքներ, սննդային վերամշակման մթերքներ, ինչպես նաև արդյունաբերական ապրանքներ, որոնք արտադրվում են և արտադրության ներուժ ունեն Հայաստանի համար։
Փոխնախարարը նշեց նաև, որ ԱԱՀ–ն չի մտնում «Ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու մասին» համաձայնագրի փաթեթի մեջ, և հայկական և եվրոպական կողմերից կգանձվի առաջվա պես։
ԵՄ–ի` կազմակերպության 27 անդամ–երկրներից բաղկացած առևտրային քաղաքականության հանձնաժողովը 2012 թվականի փետրվարի 29–ին միաձայն որոշում է ընդունել Հայաստանի հետ «Ազատ առևտրի խորը և համապարփակ գոտու մասին» համաձայնագրի վերաբերյալ բանակցությունների մեկնարկի մասին։ Համաձայանգրի շնորհիվ, Հայաստանը հնարավորություն կունենա դիցերսիֆիկացնել արտահանման կառուցվածքը և բարենպաստ պայմաններում դուրս գալ եվրոպական շուկա։ Բանակցությունների ավարտը ծրագրված է 2013 թվականի նոյեմբեր–դեկտեմբերին։
2010 թվականի հուլիսի 19–ին Երևանում մեկնարկել են Հայաստան–ԵՄ ասոցացման համաձայնագրի բանակցությունները։ Այդ համաձայնագիրը կփոխարինի Գործընկերության և համագործակցության մասին գործող համաձայնագրին և ուղղված կլինի Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների խորացմանը տարբեր ոլորտներում, մասնավորապես, արտաքին քաղաքականության, ժողովրդավարության, տնտեսական ինտեգրման, մարդկանց տեղաշարժման, էներգետիկայի ոլորտներում։ -0-