Հայաստանը հավատարիմ է եվրոպական արժեքներին և պատրաստակամ է սերտորեն ինտեգրվել եվրոպական մեծ ընտանիքին. խոսնակ
03.07.2013,
13:13
Հայաստանը հավատարիմ է եվրոպական արժեքներին և պատրաստակամ է սերտորեն ինտեգրվել եվրոպական մեծ ընտանիքին, ասել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը` ելույթ ունենալով «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի բացման ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը հավատարիմ է եվրոպական արժեքներին և պատրաստակամ է սերտորեն ինտեգրվել եվրոպական մեծ ընտանիքին, ասել է ՀՀ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը` ելույթ ունենալով «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի բացման ժամանակ։
Երկօրյա խորհրդաժողովը մեկնարկել է չորեքշաբթի Երևանում, դրան մասնակցում է 32 երկրներից և միջազգային կառուցվածքներից մոտ 80 ներկայացուցիչ։
«Նման միջոցառման անցկացումը խորհրդանշական է ոչ միայն այն առումով, որ խորհրդաժողովը տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում, այլեւ փաստում է Հայաստանի հավատարմությունը եվրոպական
արժեքներին եւ պատրաստակամությունը՝ սերտորեն ինտեգրվել եվրոպական մեծ ընտանիքին»,– ասել է Աբրահամյանը։
Նա նշել է, որ երևանյան խորհրդաժողովի թեման արդիական է Եվրախորհրդի շատ անդամ պետությունների համար։
«Խորհրդաժողովն իրական հնարավորություն է՝ քննարկումների, գնահատականների ու առաջարկությունների միջոցով իրավունքի գերակայությունը ավելի հասանելի ու ընկալելի դարձնել ոչ միայն եվրոպական մայրցամաքի անմիջական դերակատարների, այլ նաև մեր տարածաշրջանի այն երկրների ու իշխանությունների համար, որոնք, կարծում եմ, լուրջ անելիքներ ունեն այդ բնագավառում»,– ավելացրել է նա։
Աբրահամյանը նշել է նաև, որ ընդամենը երկու օրից Հայաստանը նշելու է Սահմանադրության օրը: Երիտասարդ ժողովրդավարությամբ պետություն լինելով հանդերձ՝ Հայաստանի Հանրապետությունը ունի սահմանադրական սկզբունքների հարուստ ավանդույթներ՝ իրավունքի նորմերի ու մեր ազգային արժեհամակարգի հաջողված համադրումով: Մասնավորապես, այս տարի լրանում է 18-րդ դարի հայ հայտնի հասարակական գործիչ Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառաց» աշխատության 240-ամյակը: 1773 թվականին Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս տեսած աշխատությունը, դեռեւս 18-րդ դարում սահմանելով ժամանակակից ժողովրդավարական պետության մոդելը, ըստ էության, սահմանադրություն էր, ընդ որում՝ բավականաչափ առաջավոր եվրոպական մտածողությամբ: –0–