Рейтинг@Mail.ru
USD
387.99
EUR
435.64
RUB
4.833
GEL
141.55
2025 թ. մայիսի 14, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+12

Հայաստանը կարևոր է համարում ԱՊՀ, ԵվրաԱզԷՍ, ՀԱՊԿ ձևաչափերը երկրների դիրքորոշումները մոտեցնելու համատեքստում. վարչապետ

16.11.2012, 17:07
ԱՊՀ, ԵվրաԱզԷՍ, ՀԱՊԿ ձևաչափերը օգնում են երկրների դիրքորոշումների մոտեցմանը, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱՊՀ, Բալթյան երկրների ու Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ։
Հայաստանը կարևոր է համարում ԱՊՀ, ԵվրաԱզԷՍ, ՀԱՊԿ ձևաչափերը երկրների դիրքորոշումները մոտեցնելու համատեքստում. վարչապետ
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՊՀ, ԵվրաԱզԷՍ, ՀԱՊԿ ձևաչափերը օգնում են երկրների դիրքորոշումների մոտեցմանը, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱՊՀ, Բալթյան երկրների ու Վրաստանի գլխավոր խմբագիրների ակումբի անդամների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք դա չափազանց կարևոր ենք համարում, ամեն կերպ խթանում ենք, ինքներս ենք մասնակցում։ Տեսնում ենք, որ դրանից իրական օգուտ կա»,– ասաց նա։
 
Սարգսյանի խոսքով` Հայաստանը հետխորհրդային տարածաշրջանում ուղիղ երկխոսության կողմնակից է։

Ադրբեջանի հետ հարաբերությունների մասն խոսելիս` նա ընդգծեց, որ այդ երկրի հետ Հայաստանը մեծ մասամբ շփվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որտեղ համանախագահող երկրներն են ԱՄՆ–ն, Ռուսաստանն ու ՌԴ–ն, թեև ռուսական կողմն է կազմակերպել երկկողմ հանդիպումներ, և ուղիղ շփում կա մեր երկրների առաջնորդների միջև։

«Իմ փորձից ելնելով` կարող եմ ասել, որ նման հանդիպումները օգտակար են։ Փոխադարձ վստահության մթնոլորտ է ձևավորվում, երբ մենք ավելի լավ ենք ճանաչում իրար, ավելի կանխատեսելի ենք դառնում միմյանց համար»,– ասաց նա։

Կառավարության ղեկավարն ընդգծեց, որ դա շատ կարևոր է և թույլ է տալիս մի շարք պետական քաղաքական հարցեր լուծել կանխամտածված ու ավելի արագ։

Ակումբը ստեղծվել է նախորդ տարի Աստանայում` Եվրոպական և ասիական մեդիա ֆորումի շրջանակում: Կառույցում ներառված են հետխորհրդային երկրների առաջատար լրատվամիջոցների գլխավոր խմբագիրներն ու լրագրողները:-0-