Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+20

Հայաստանը կընդունի ՍԾՏՀ նախագահությունը

19.06.2013, 17:41
Հայաստանը  կընդունի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը ՍԾՏՀ երկրների ԱԳՆ ղեկավարի խորհրդի նիստի ժամանակ, որը տեղի կունենա հունիսի 21–ին Օդեսայում, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Հայաստանը կընդունի ՍԾՏՀ նախագահությունը
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը  կընդունի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նախագահությունը ՍԾՏՀ երկրների ԱԳՆ ղեկավարի խորհրդի նիստի ժամանակ, որը տեղի կունենա հունիսի 21–ին Օդեսայում, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։
 
Նույն օրը  Օդեսա կմեկնի ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` նիստին մասնակցելու նպատակով։  

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը միջկառավարական կազմակերպություն է, որը միավորում է 12 պետություններ։ ՍԾՏՀ–ն հիմնվել է 1999 թվականին` 1992 թվականի հունիսի 25–ի` Սևծովյան տնտեսական համագործակցության պայմանագրի հիման վրա։ Կազմակերպության շտաբ–բնակարանը Ստամբուլում է։

ՍԾՏՀ–ի կազմում են` Հայաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան և Ուկրաինան։ –0–