Рейтинг@Mail.ru
USD
381.47
EUR
446.97
RUB
4.7393
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 22, երկուշաբթի
եղանակը
Երևանում
-4

Հայաստանը որոշել է Եվրախորհրդի առաջիկա նախագահության հիմնական առաջնահերթությունները

17.04.2013, 15:22
Երևանը որոշել է հիմնական առաջնահերթությունները Եվրախորհրդի նախարարների կոմիտեի առաջիկա նախագահության շրջանակներում, որը հանրապետությանը կանցնի 2013թ.–ի մայիսին, չորեքշաբթի Երևանում Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյերն Յագլանդի հետ կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը։
Հայաստանը որոշել է Եվրախորհրդի առաջիկա նախագահության հիմնական առաջնահերթությունները
ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի. /ԱՌԿԱ/. Երևանը որոշել է հիմնական առաջնահերթությունները Եվրախորհրդի նախարարների կոմիտեի առաջիկա նախագահության շրջանակներում, որը հանրապետությանը կանցնի 2013թ.–ի մայիսին, չորեքշաբթի Երևանում Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյերն Յագլանդի հետ կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը։

«ԵԽ–ի նախարարների կոմիտեի նախագահության ընթացքում մեր առաջնահերթությունները ձևակերպելիս մենք փորձեցինք համատեղել կազմակերպության օրակարգի արդիական հարցերը Հայաստանի համար առաջնահերթ հարցերի հետ»,–ասաց նա։

Ըստ Նալբանդյանի` ԵԽ–ի նախագահության շրջանակներում միջոցառումների ծրագիրը մշակելիս Երևանն ուշադրություն դարձրեց ԵԽ գործունեության բոլոր երեք ուղղությունների վրա` մարդու իրավունքներ, օրենքի և ժողովրդավարության գերակայություն։

Նախարարի պաշտոնակատարը պարզաբանեց,  որ ծրագիրը կներկայացվի մայիսի 16-ին Ստրասբուրգում, բայց նշեց, որ բավական կարևոր խորհրդաժողովներ, միջոցառումներ են նախատեսված խորհրդարանների, Սահմանադրական դատարանների, արտաքին գործերի նախարարների մակարդակով, նաև այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են խտրականության և անհանդուրժողականության դեմ պայքարը, մշակութային, կրոնական երկխոսությունը, կրթությունը, երիտասարդական քաղաքականությունը, մշակույթը:

«Մեր նախագահության շրջանակում կկայանան  բարձրաստիճան այցելություններ Ստրասբուրգ: Հատկապես ես կցանկանայի նշել հանրապետության նախագահի նախատեսված այցելությունը Ստրասբուրգ»,– ավելացրեց նա։

Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյերն Յագլանդն իր հերթին նշեց, որ Հայաստանը Եվրոպայի Խորհրդի կազմում բավական երկար ճանապարհ է անցել՝ 12 տարի: Այդ ժամանակահատվածում Հայաստանը լուրջ առաջընթաց է ունեցել անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում և խորքային բարեփոխումներ է իրականացրել մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում:

«Մենք քննարկեցինք Հայաստանի նախագահության շրջանակներում միջոցառումների ծրագիրը, որը շատ կառուցողական և համահունչ է կազմակերպության օրակարգին։  Որպես համաեվրոպական կազմակերպություն` ԵԽ–ի համար շատ կարևոր պահ է գալիս, մենք խորը բարեփոխումների միջով ենք անցել, որպեսզի ամրապնդենք մեր նշանակությունը անդամ երկրների կողմից պարտավորությունների կատարման աջակցման գործում, որոնք բոլորը վերցրեցին իրենց վրա` ստորագրելով Մարդու իրավունքների մասին կոնվենցիան»,– ասաց նա։

Յագլանդը նաև գոհունակություն հայտնեց Հայաստանում ժողովրդավարական փոփոխություններ իրականացնելու գործընթացի հետ կապված` նշելով ընտրական համակարգի բարեփոխման վերաբերյալ միջազգային դիտորդների հանձնարարությունների քննարկման համար աշխատանքային խմբի ձևավորումը, ինչպես նաև մարտի 1–ի դեպքերի հետաքննության խորհրդարանական հանձնաժողովի ստեղծումը։ –0–