Հայաստանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ-ի առավելությունները, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ. ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Մոսկվան մտահոգված է ԵՄ-ին միանալու Երևանի ձգտումներով. Հայաստանը վտանգում է կորցնել ԵԱՏՄ-ի առավելությունները, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ, լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն։
ՏԱՍՍ-ի այն հարցին, թե արդյոք Մոսկվան մտահոգված է ԵՄ-ին միանալու Երևանի ձգտումներով, Գրուշկոն դրական է պատասխանել։ «Բնականաբար, Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումը մտահոգիչ է, քանի որ նման ձգտումն անհամատեղելի է ԵԱՏՄ-ին այդ երկրի անդամակցության հետ, և մենք այդ մասին խոսում ենք հայ գործընկերների հետ մեր բազմաթիվ շփումներում»,- նշել է դիվանագետը։
«Հայտնի է, որ ԵԱՏՄ-ին իր մասնակցության շնորհիվ Հայաստանը զարգանում է դինամիկ փուլերով, տնտեսական աճ է նկատվում Երևանի համար բոլոր առանցքային ոլորտներում։ Եվ սա հսկայական հարստություն է, որը Հայաստանը կարող է կորցնել, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղի մեջ՝ փորձելով պոկել Հայաստանը Ռուսաստանից և այլ բնական դաշնակիցներից»,- ընդգծել է փոխնախարարը։