Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+22

Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը և ՌԴ ԱԴ նախարարը սահմանում տիրող իրավիճակն են քննարկել

26.04.2018, 17:54
Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը ու Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել են իրավիճակն արցախա-ադրբեջանական շփման գծում:
Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատարը և ՌԴ ԱԴ նախարարը սահմանում տիրող իրավիճակն են քննարկել

ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը ու Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել են իրավիճակն արցախա-ադրբեջանական շփման գծում: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳՆ- մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:

«Քննարկվել է, մասնավորապես, իրավիճակն արցախա-ադրբեջանական շփպման գծում», - ասել է նա:

Հանրապետությունում ապրիլի 13–ից անցկացվող բողոքի լայնածավալ ակցիաների ֆոնին Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 23–ին հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նույն օրը Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն ընդունեց կառավարության հրաժարականը։ Ապրիլի 25–ի հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանն առաջարկվեց որպես Հայաստանի վարչապետի պաշտոնի թեկնածու։ -0-