Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդը կասկածում է նախագահական ընտրություններին միասնական թեկնածու առաջադրելու ընդդիմության հնարավորության հարցում
25.09.2012,
17:33
Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) առաջնորդ Արամ Սարգսյանը կասկածում է 2013թ.-ի փետրվարին կայանալիք երկրի նախագահական ընտրություններին միասնական թեկնածու առաջադրելու` ընդդիմության հնարավորության հարցում:
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի դեմոկրատական կուսակցության (ՀԴԿ) առաջնորդ Արամ Սարգսյանը կասկածում է 2013թ.-ի փետրվարին կայանալիք երկրի նախագահական ընտրություններին միասնական թեկնածու առաջադրելու` ընդդիմության հնարավորության հարցում:
«Ես շատ եմ կասկածում, որ այն ուժերը, որոնք այսօր խոսում են միասնական թեկնածուի առաջադրման նպատակով համախմբման մասին, կկարողանան անել դա, քանի որ մեծ հավակնություններ և նկրտումներ ունեն, և ես չեմ կարծում, որ նրանք կկարողանան հաղթահարլ դա և միասնական թեկնածու առաջադրել»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Սարգսյանը:
Նա նշեց նաև, որ երկրում այսօրվա դրությամբ այնպիսի իրավիճակ չի ստեղծվել, երբ ողջ ընտրազանգվածն իշխանությունների դեմ քվեարկեր:
Լրագրողների այն հարցին պատասխանելով, թե արդյոք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կարո՞ղ է ընդդիմությունից միասնական թեկնածու դառնալ, Սարգսյանը նշեց, որ իրեն կզարմացներ, եթե Ծառուկյանն ընդդիմաղիրի դերում հանդես գար, քանի որ տվյալ պահին այնպիսի հանգամանքներ են ստեղծվել, որ նրա կուսակցությունը ստեղծման օրվանից ընդդիմադիր չի եղել:
«Չգիտեմ` որքանով կստացվի մյուս քաղաքական ուժերի հետ համախմբումը, և նրան որպես թեկնածու առաջադրելը, սակայն գոյություն ունի Ռոբերտ Քոչարյանը (1998-2008թթ. ՀՀ նախագահ), ով հնարավոր է` այսօր ավելի շատ է համապատասխանում ընդդիմադիրի դերին, քան Ծառուկյանը»,- ասաց ՀԴԿ առաջնորդը:
Միաժամանակ նա նշեց, որ Քոչարյանն այսօր շատ լուրջ հաշվարկ է անում, և եթե դրա արդյունքում նա հնարավորություն տեսնի, ապա կառաջադրի իր թեկնածությունը: -0-