Հայաստանի նախագահի թեկնածուն չի բացառում ընդդիմության միավորումը միասնական թեկնածուի շուրջ
17.01.2013,
14:21
Նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» Միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը չի բացառում փետրվարի 18–ին կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմադիր ուժերի` միասնական թեկնածուի շուրջ միավորվելու հավանականությունը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի. /ԱՌԿԱ/. Նախագահի թեկնածու, «Ազգային ինքնորոշում» Միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը չի բացառում փետրվարի 18–ին կայանալիք նախագահական ընտրություններում ընդդիմադիր ուժերի` միասնական թեկնածուի շուրջ միավորվելու հավանականությունը, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
«Կարծում եմ, որ, նախևառաջ, պետք է քննարկվի այն հարցը, թե կոնկրետ ինչ ծրագրեր են մեզ միավորելու, ինչպես նաև հասկանալ, թե ով կարող է առավելագույնս իրագործել այդ ծրագրերը»,– հինգշաբթի մամուլի ասուլիսում ասաց նա։
Հայրիկյանը նշեց, որ բոլոր ծրագրերի հիմքում պետք է, նախևառաջ, ընկած լինի հայ ժողովրդի բարեկեցության սկզբունքը։
«Մենք պետք է հասկանանք, որ հայ ժողովրդի ճակատագիրը պետք է լինի Հայաստանի քաղաքացիների ձեռքում»,– ասաց նա։
Քաղաքական գործիչը միաժամանակ նշեց, որ, չնայած քաղաքական ուժերի ներկայացուցիչների մի շարք տարաձայնություններին, համընդհանուր նպատակ պետք է դառնա «Հայաստանի վերածումն իրական ժողովրդավարական երկրի»։
Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 14–ին կայացած արտահերթ նիստի ընթացքում նախագահի ութ թեկնածու է գրանցել։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ -0-