Հայաստանի նախագահի` «Ժառանգության» առաջնորդին ուղղած առաջարկները դեռ ուժի մեջ են. մամուլի քարտուղար
27.03.2013,
17:09
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից` «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին մարտի 25–ին ուղղած նամակի առաջարկություններն առայժմ ուժի մեջ են, թեպետ հրապարակից հնչող անհիմն վերջնագրերի լեզուն ժամ առ ժամ նվազեցնում է դրանց արդյունավետությունը, հայտարարեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը։
ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից` «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին մարտի 25–ին ուղղած նամակի առաջարկություններն առայժմ ուժի մեջ են, թեպետ հրապարակից հնչող անհիմն վերջնագրերի լեզուն ժամ առ ժամ նվազեցնում է դրանց արդյունավետությունը, հայտարարեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը։
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մարտի 22–ի հանրահավաքում ընթերցեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ուղղած նամակը, որում կոչ արց գործող իշխանություններին պետական ութ պաշտոններում նշանակել իր կողմնակիցներին։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հովհաննիսյանի`իրեն ներկայացրած առաջարկություններին ի պատասխան հորդորեց դադարեցնել հացադուլը և համատեղ աշխատել։
Մարտի 26–ին Հովհաննիսյանը երկրորդ նամակն է ուղղել Սարգսյանին, որում վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ հանդիպելու նախագահին և սեղանին դրված համազգային հանգուցալուծումը քննարկելու ցանկացած ժամի ու ցանկացած ձևաչափով` Ազատության հրապարակում,
«Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը միշտ տարբերվել է մեծ համբերությամբ, նա միշտ կառուցողական է իր քայլերում։ Նախագահի հանդիպումները կազմակերպվում են նախապես ծրագրված արարողակարգով, նախապես պայմանավորված ժամի, և անցկացվում են նախագահի նստավայրում»,– Արզումանյանի խոսքն են մեջբերում նախագահի մամուլի ծառայությունից։
Փետրվարի 18–ի նախագահական ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը չի ընդունել քվեարկության արդյունքները և «ողջույնի հեղափոխություն» է հայտարարել։ Մարտի 10–ից Հովհաննիսյանը հացադուլ է անցկացնում Ազատության հրապարակում։ --0--