Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանի ԱԳՆ ղեկավարն աշխատանքային այցով կմեկնի Բեռլին

02.11.2016, 11:32
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 3–ին երկօրյա այց կկատարի Բեռլին:
Հայաստանի ԱԳՆ ղեկավարն աշխատանքային այցով կմեկնի Բեռլին

ԵՐԵՎԱՆ, 2 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 3–ին երկօրյա այց կկատարի Բեռլին, որտեղ կհանդիպի իր գերմանացի գործընկեր Ֆրանկ–Վալտեր Շթայնմայերի հետ, հայտնում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

Ծրագրված է նաև Նալբանդյանի հանդիպումը Գերմանիայի կանցլերի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի գլխավոր խորհրդական Կրիստոֆ Հոյսգենի հետ։ 

Այցի ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարն Ֆրիդրիխ Էբերտի Հիմնադրամում կհանդիպի Գերմանիայի խորհրդարանի անդամների, ինչպես նաև առաջատար քաղաքագետների և փորձագետների հետ։ -0-