Рейтинг@Mail.ru
USD
381.39
EUR
445.43
RUB
4.7442
GEL
141.58
2026 թ. հունվարի 8, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հայաստանի կառավարության ձևավորումն ավարտվեց

31.05.2017, 20:34
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի նախարարների նշանակման մի շարք հրամանագրեր է ստորագրել։
Հայաստանի կառավարության ձևավորումն ավարտվեց

ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի նախարարների նշանակման մի շարք հրամանագրեր է ստորագրել։

Ինչպես տեղեկանում ենք պետության ղեկավարի պաշտոնական կայքից, կրթության և գիտության նախարար է նշանակվել Լևոն Մկրտչյանը, բնապահպանության նախարար` Արծվիկ Մինասյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարար` Դավիթ Լոքյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար` Արտեմ Ասատրյանը։

Ավելի վաղ նախագահը հրամանագրեր է ստորագրել փոխվարչապետի և 14 նախարարների նշանակման մասին։

Այսպիսով, Հայաստանի կառավարության ձևավորումն ավարտվեց։

Պետության ղեկավարը մայիսի 18-ին ընդունեց կառավարության հրաժարականը: Նույն օրը նախագահ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց Կարեն Կարապետյանին Հայաստանի վարչապետ նշանակելու մասին: Ըստ գործող օրենսդրության, նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականն ընդունելուց հետո տասնօրյա ժամկետում: Ինքը` կառավարությունը, ձևավորվում է վարչապետի նշանակումից հետո քսանօրյա ժամկետում: Նախարարական կաբինետի ղեկավարը պետք է վայելի խորհրդարանական մեծամասնության և առավելագույն թվով պատգամավորների վստահությունը: -0-