Рейтинг@Mail.ru
USD
361.49
EUR
405.41
RUB
4.3065
GEL
139.22
2026 թ. հոկտեմբերի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+19

Եկել եմ քվեարկելու, որպեսզի հաղթի այն Հայաստանը, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը, ապահովել քաղաքացիների անվտանգությունը․ Սերժ Սարգսյան

07.06.2026, 15:54
Սերժ Սարգսյանը քվեարկել է Հայաստանի օգտին, որտեղ սուտն ու զրպարտությունը դատապարտելի են
Եկել եմ քվեարկելու, որպեսզի հաղթի այն Հայաստանը, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը, ապահովել քաղաքացիների անվտանգությունը․ Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․/ԱՌԿԱ/․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ քվեարկել է այն Հայաստանի օգտին, որտեղ սուտն ու զրպարտությունը դատապարտելի են։

«Ես եկել եմ այստեղ քվեարկելու, որպեսզի հաղթի այն Հայաստանը, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելիությունը, ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, իրավունքներն ու ազգային արժանապատվությունը։ Այն Հայաստանի օգտին, որտեղ սուտն ու զրպարտությունը դատապարտելի են, իսկ ակտիվ քաղաքական կեցվածքը` գնահատելի», - ասաց Սարգսյանը քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում։

Նա ասաց, որ շատ է ցանկանում, որպեսզի լինի ազգային համախմբում։

«Շատ եմ ցանկանում, որ այն ճնշող մթնոլորտը, որը շատ շատերն իրենց վրա զգում են, վերանա, որպեսզի մարդիկ ազատ կարողանան իրենց դրսևորել», - նշեց Սարգսյանը։