Հայաստանի խորհրդարանն արտահերթ կարգով կքննարկի ԵՏՄ–ից դուրս գալու նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայկական խորհրդարանականներն արտահերթ կարգով կքննարկեն ընդդիմադիր «Ելք» դաշինքի` ԵԱՏՄ–ից Հայաստանի դուրս գալու մասին դիմումի նախագիծը, երեքշաբթի խարհրդարանի նիստում հայտարարել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը։
Ինչպես նշել է ԱԺ նախագահը, չնայած հայկական խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի բացասական եզրակացությանը, հարցը կներկայացվի լայն քննարկման։
«Խորհրդարանի կանոնակարգը թույլ է տալիս ներկայացնել հարցը քննարկման, մասնավորապես, ընդդիմադիր խմբակցությունը հարցը կարող է ներկայացնել օրակարգում արտահերթ կարգով», – ասաց Բաբլոյանը, նշելով, որ քննարկումները կանցկացվեն այսօր։
Ընդդիմադիր «Ելք» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը սեպտեմբերին որոշում է ընդունել Հայաստանը ԵԱՏՄ–ից դուրս գալու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություն ներկայացնել Ազգային ժողով։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ–ին և ԵՏՄ–ին ոչ միայն վերանայման կարիք չունի, այլ նաև ակնհայտ են ընդլայնվելու միտումները։ Նա նշել է նաև, որ հայ–ռուսական դաշնակցային հարաբերություններն առաջնային են Հայաստանի արտաքին քաղաքանության մեջ։
Հայաստանը ԵՏՄ–ի լիիրավ անդամ է դարձել 2015 թ.–ի հունվարի 2–ից։ Ներկա պահին ԵՏՄ–ի մասնակիցների շարքում են նաև Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը ու Ղրղզստանը։ –0–