Рейтинг@Mail.ru
USD
384.44
EUR
434.11
RUB
4.8278
GEL
140.51
2025 թ. մայիսի 23, ուրբաթ
եղանակը
Երևանում
+18

Հայաստանի նախագահն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

26.03.2016, 17:57
Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:
Հայաստանի նախագահն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 28-ին աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

 Հանդիպման շրջանակներում ՀՀ Նախագահը նաև մի շարք հանդիպումներ կունենա:

Հանրապետության Նախագահի ԱՄՆ աշխատանքային այցը կմեկնարկի Բոստոնից, որտեղ Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա Մասաչուսեթսի նահանգապետի, համայնքային ղեկավարների և Ներկայացուցիչների պալատի անդամների հետ:

Նախագահը կհյուրընկալվի Մասաչուսեթսի տեխնոլոգիաների ինստիտուտում, կայցելի կրթական այդ հաստատության մեդիա լաբորատորիա, Samberg համաժողովների կենտրոնում հանդիպում կունենա ամերիկահայ գիտնականների հետ:

Նախատեսված է նաև Նախագահի հանդիպումը «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուների և շրջանավարտների հետ: Սերժ Սարգսյանը կայցելի իրավունքի և դիվանագիտության «Ֆլեթչեր» դպրոց՝ հանդիպում կունենա համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի և «Թավիթյան» հիմնադրամի կրթական ծրագրի մասնակից ՀՀ քաղաքացիների հետ: Հարվարդի համալսարանի Քենեդիի անվան կառավարման դպրոցում Նախագահը հանդես կգա դասախոսությամբ և կհանդիպի հայ ուսանողների ու համալսարանի ղեկավարության հետ:
Նախատեսված է Հանրապետության Նախագահի այցելություն նաև հայաշատ Ուոթերթաուն քաղաք:

Սերժ Սարգսյանը կհյուրընկալվի Ամերիկայի հայկական գրադարան-թանգարանում, հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ, կայցելի տեղի հայկական կենտրոններ և եկեղեցիներ, ինչպես նաև «Հայկական ժառանգության պուրակ», որտեղ հիմնված հուշահամալիրում հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:-0-