ՀՀ վարչապետը կոչ է անում քիչ խոսել Հայաստանի և ԼՂՀ–ի միջև մաքսային սահմանի մասին ՄՄ–ի համատեքստում

ՀՀ վարչապետը կոչ է անում քիչ խոսել Հայաստանի և ԼՂՀ–ի միջև մաքսային սահմանի մասին ՄՄ–ի համատեքստում

ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի. /ԱՌԿԱ/. Հարկավոր է քիչ քննարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև մաքսային սահմանի թեման Մաքսային միության համատեքստում, քանի որ դա խանգարում է բանակցություններին, հայտարարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` երեքշաբթի ելույթ ունենալով խորհրդարանում։

«Մեր շարունակում ենք բանակցությունները մեր գործընկերների հետ, քանի որ դա բխում է պետության տնտեսական և պաշտպանական շահերից։ Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղին, ապա պետք է ձեզ խնդրեմ քիչ խոսել այդ թեմայով։ Մենք ցանկանում ենք, որպեսզի ամեն ինչ լինի այնպես, ինչպես մենք ենք ուզում։ Սակայն որքան շատ ենք այդ մասին խոսում, այնքան շատ են խոչընդոտները», – ասել է Աբրահամյանը։

Մայիսի 14–ին «Եվրասիական ինտեգրում. Մաքսային միությունից դեպի տնտեսական միություն» Մոսկվա–Աստանա–Մինսկ–Երևան տեսակամրջի ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Զարգացման և ինտեգրման դեպարտամենտի միջազգային փոխգործակցության բաժնի պետ Անտոն Ազարովը հայտարարել է, որ ՄՄ–ի մաքսային սահմանը Հայաստանի մուտքից հետո անցնելու է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններով։

2013 թ.–ի սեպտեմբերին Հայաստանը հայտարարեց ՄՄ–ին միանալու և Եվրասիական տնտեսական միության հետագա ձևավորման գործընթացում մասնակցելու մտադրության մասին։ ՄՄ–ին միանալու «ճանապարհային քարտեզը» ստորագրվել է դեկտեմբերի 24–ին Մոսկվայում կայացած Եվրասիական ինտեգրացիոն միության նիստի ժամանակ։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն ապրիլի 28–ին տեղեկացրեց, որ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները հանձնարարել են մինչև Գերագույն եվրասիական տնտեսական խորհրդի հաջորդ նիստը (մինչև 2014 թ.–ի հունիսի 1–ը) պատրաստել Մաքսային միությանը և Միասնական եվրոպական տարածքին Հայաստանի միանալու մասին պայմանագրի նախագծերը։ Խրիստենկոն նաև տեղեկացրել է, որ Հայաստանը ՄՄ–ին և ՄԵՏ–ին միանալու «ճանապարհային քարտեզի» 126 կետից կատարել է 111–ը, իսկ մնացած 15–ը կներառվեն ՄՄ–ին և ՄԵՏ–ին միանալու պայմանագրում։ –0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում

19:34 20.05.2014




 
Մականուն:
Գաղտնաբառ:

Գրանցվել
Եթե դուք ցանկանում եք նոր կայքը, խնդրում ենք լրացնել գրանցման ձեւը:

Մուտքագրեք կայքում կարող եք օգտագործել Ձեր հաշիվը ցանկացած է հետեւյալ ծառայությունները:

×