Ռուս խորհրդարանականն աննպատակահարմար է համարում Հայաստանի և Արցախի միջև մաքսակետի ստեղծումը
09.12.2014,
20:29
Պետական դումայի` ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Օլեգ Լեբեդևն աննպատակահարմար է համարում Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսակետի ստեղծումը։
ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Պետական դումայի` ԱՊՀ, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Օլեգ Լեբեդևն աննպատակահարմար է համարում Հայաստանի և Ղարաբաղի միջև մաքսակետի ստեղծումը։
«Իմ անձնական կարծիքով` ոչ»,– ասել է Լեբեդևը` պատասխանելով լրագրողների այն հարցին, թե պե՞տք է, արդյոք, մաքսակետ լինի Հայաստանի և Ղարաբաղի սահմանին։
Նա նաև չի բացառել, որ այդ հարցը քննարկվի ԵՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների և արտաքին գործերի նախարարների կողմից 2015 թվականին` ԵՏՄ–ին միանալու մասին պայմանագրի վավերացումից հետո։
Ավելի վաղ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հայտնել էր, որ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը չի նախատեսում մաքսակետի կառուցում ԼՂՀ–ի հետ։ Նա ընդգծել էր, որ նման կետեր նախատեսված չեն և չեն եղել, առավել ևս, որ բոլոր փաստաթղթերում ամրագրված է, որ ԵՏՄ–ն միանում է Հայաստանին, և նման դիրքորոշմանը կողմ են այն բոլոր պայմանագրերը, որոնք ստորագրել է Հայաստանը սկսած 1988 թվականից։
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի միացմանը ԵՏՄ–ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է հոկտեմբերի 10–ին երկրների ղեկավարների մակարդակով` Մինսկում կայացած նիստի արդյունքում։ Այսպիսով` Հայաստանը Ռուսաստանին, Բելառուսին և Ղազախստանին հավասար դառնում է 2015 թվականի հունվարի 1-ից գործունեությունը սկսող ԵՏՄ–ի լիիրավ մասնակիցը։–0–