Հայաստանն օգուտ չի քաղի ինտեգրացիոն գործընթացներից երկիրը ոչ հմուտ ղեկավարելու դեպքում. Առաջին օմբուդսմեն
19.09.2013,
19:21
Ինտեգրացիոն գործընթացներից ոչ մեկը Հայաստանին օգուտ չի բերի երկիրը ոչ հմուտ ղեկավարելու դեպքում, ասել է Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը` մեկնաբանելով ՄՄ–ին միանալու Հայաստանի որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ինտեգրացիոն գործընթացներից ոչ մեկը Հայաստանին օգուտ չի բերի երկիրը ոչ հմուտ ղեկավարելու դեպքում, ասել է Հայաստանի առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը` մեկնաբանելով ՄՄ–ին միանալու Հայաստանի որոշումը։
Սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի բանակցություններից հետո հայտարարվել է, որ Հայաստանը միանալու է Մաքսային միությանը և հետագայում ներգրավվելու է Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։
«Անկախությունը նաև պատասխանատվություն է, և քաղաքական էլիտան չի կարողանում դիմանալ պատասխանատվության այդ բեռին։ Ոչ հմուտ կառավարման և երկրի ղեկավարության` ինքնավար պետության բոլոր հնարավորությունները օգտագործել չկարողանալու դեպքում մենք ոչ մի միությունից օգուտ չենք ստանա», – ասել է Ալավերդյանը։
Նրա կարծիքով`որևէ միությանն անդամակցելը որոշակի ժամանակահատվածում և կոնկրետ պայմաններով այլ ինստիտուտներին երկրի լիազորությունների մի մասի փոխանցում է ենթադրում, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
«Այդ պայմաններն են` կողմերի բացարձակ համամասնությունն ու հավասարությունը, ինչը ՄՄ–ի դեպքում մեծ կասկած է հարուցում», – պարզաբանել է Ալավերդյանը։
Այս կապակցությամբ նա նշել է, որ ՄՄ–ին Հայաստանի անդամակցության համատեքստում հայ հասարակության որոշ մասի բողոքական տրամադրությունները վկայում են այն մասին, որ հասարակությունը որոշակի չափով իրազեկված է եվրասիական ինտեգրացիայի բացասական կողմերի մասին, սակայն ավելի քիչ բան գիտի ռիսկերի մասին ԵՄ ազդեցության դաշտ մտնելիս։
Ավելի վաղ նախատեսվում էր, որ Հայաստանը կնախաստորագրի ԵՄ–ի հետ Ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրերը։ Սակայն եվրոպացի պաշտոնյաները հայտարարում են, որ տնտեսական ինտեգրացիայի այս երկու ձևաչափերն անհամատեղելի են։–0–