Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 20, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+19

Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպանը վստահեցրել է, որ կանի առավելագույնը՝ նպաստելու երկկողմ կապերի սերտացմանն ու փոխգործակցության խորացմանը

09.07.2013, 15:42
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն իր գործունեությամբ կանի ամեն հնարավորը՝ երկկողմ հարաբերությունների մակարդակը ևս մեկ աստիճանով բարձրացնելու ու փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հայ-բրազիլական կապերն ամրապնդելու համար։
Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպանը վստահեցրել է, որ կանի առավելագույնը՝ նպաստելու երկկողմ կապերի սերտացմանն ու փոխգործակցության խորացմանը
ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն իր գործունեությամբ կանի ամեն հնարավորը՝ երկկողմ հարաբերությունների մակարդակը ևս մեկ աստիճանով բարձրացնելու ու փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված հայ-բրազիլական կապերն ամրապնդելու համար։

Ինչպես հաղորդում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, դեսպանի կողմից հավատարմագրերի հանձնման արարողության ընթացքում նախագահը նաև հույս է հայտնել, որ Մոնտեյրոն կանի ամեն հնարավորը՝ արդարացնելու երկու բարեկամ ժողովուրդների և նաև Բրազիլիայի նախագահի վստահությունը։

Բրազիլիայի նորանշանակ դեսպանը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր և ՀՀ պետական բոլոր մարմինների կողմից աջակցության պատրաստակամության համար և վստահեցրել, որ պաշտոնավարման ընթացքում կանի առավելագույնը՝ նպաստելու երկկողմ կապերի սերտացմանն ու փոխգործակցության խորացմանը:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է իրավապայմանագրային դաշտի կատարելագործումը և ակտիվ համագործակցությունը ինչպես միջխորհրդարանական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:  –0–