Հայաստանում կայանալիք նախագահի ընտրությունը թույլ կտա փոխել կառավարության կազմը. փորձագետ
12.02.2013,
15:21
Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունը լավ հնարավորություն է կառավարության կազմը փոխելու համար, որը օրենքի համաձայն, պետք է վերանայվի, երեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանում կայանալիք նախագահական ընտրությունը լավ հնարավորություն է կառավարության կազմը փոխելու համար, որը օրենքի համաձայն, պետք է վերանայվի, երեքշաբթի հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
«Կառավարության` 2008 թվականի ապրիլին ընդունված ծրագիրը շատ կարևոր էր և հիմնավոր, սակայն այն չկատարվեց։ Ես միշտ ասել եմ, որ մի քանի ասպեկտներ խանգարեցին ծրագրի իրագործմանը` պրոֆեսիոնալիզմի ու պատասխանատվության պակասը»,– ասաց նա։
Մանասերյանը նշեց, որ ինքը` որպես Հայաստանի քաղաքացի, չի ցանկանում կառավարությունում տեսնել անպատասխանատու անձանց, և քանի դեռ նրանք, ովքեր չեն կարողանում իրենց խնդիրները լուծել, չեն ենթարկվել պատասխանատվության, երկրում առաջընթացի հասնել չի լինի։
«Մենք ֆինանսների նախարար ունեինք, ով ֆինանսական ճգնաժամի տարիներին պաշտոնավարելու ընթացքում երկու խոսք էլ չասաց (Ֆինասների նախադրության ղեկավարը 2008-2010 թվականներին եղել է ներկայիս էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը)։ Ինձ` որպես ՀՀ քաղաքացու, նման նախարար պետք չէ»,– հայտարարեց նա։
Բացի այդ, փորձագետը հույս հայտնեց, որ ընտրությունից հետո կհաջողվի «ազատվել օլիգարխներից»։
«Ես ցանկանում եմ լավատես լինել և հուսալ, որ այդ ընտրությունները որակապես կտարբերվեն նախորդներից։ «Արջի ծառայություններ» չեն լինի, ով էլ դառնա նախագահ, կազատվի նման մարդկանցից` նրանց առաջ չունենալով որևէ «պարտավորություն»։ Ոչ ոք լիովին չի կարող երաշխավորել դա։ Սակայն կարծում եմ, որ դա լավ հնարավորություն է ազատվել նրանցից, ովքեր խոչընդոտում են երկրի առաջընթացին»,– եզրափակեց նա։
Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ --0—