Рейтинг@Mail.ru
USD
394.64
EUR
416.82
RUB
3.66
GEL
141.07

Հայաստանում մայիսի 8–ին երկրորդ անգամ կանցկացվեն վարչապետի ընտրությունները

08.05.2018, 10:44
Կառավարության կրկնակի ընտրությունները կանցկացվեն այսօր Հայաստանի Ազգային ժողովում։
Հայաստանում մայիսի 8–ին երկրորդ անգամ կանցկացվեն վարչապետի ընտրությունները

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի. /ԱՌԿԱ/. Կառավարության կրկնակի ընտրությունները կանցկացվեն այսօր Հայաստանի Ազգային ժողովում։

Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը մայիսի 3–ին առաջադրվել է Հայաստանի վարչապետի պաշտոնում պատգամավորների մեկ երրորդի կողմից։

Նույն օրը «Ծառուկյան» դաշինքը և ՀՅԴ–ն հայտարարել են, որ կսատարեն ժողովրդի թեկնածուին։

Նախօրեին Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ խմբակցության անդամ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀԿ–ն ձայներ կտա Փաշինյանին վարչապետի ընտրություններում։

«Նովոստի–Արմենիա» գործակալությունը ներկայացնում է վարչապետի ընտրության ընթացակարգը։ Օրենսդրության համաձայն, ընտրվում է այն թեկնածուն, ով հավաքում է բոլոր պատգամավորների ավելի քան կեսի ձայները։ Վարչապետի ընտրություններն անցկացվում են անվանական քվեարկությամբ։ Հաշվի առնելով, որ 6–րդ գումարման խորհրդարանն ունի 105 պատգամավոր, վարչապետի թեկնածուին անհրաժեշտ է հավաքել առնվազն 53 ձայն։

Հայաստանի խորհրդարանի ուժերի դասավորությունը հետևյալն է` ամենամեծ խմբակցությունը` Հայաստանի հանրապետական կուսակցությունը, ունի 58 մանդատ, երկրորդը «Ծառուկյան» դաշինքն է 31 մանդատով։ Մյուս երկուսն են` «Ելքը» 9 մանդատով և ՀՅԴ խմբակցությունը` 7 մանդատով։

Եթե երեք խմբակցությունները` «Ծառուկյան» և «Ելք» դաշինքները և ՀՅԴ–ն առաջադրում են ընդդիմության միասնական թեկնածուի, ապա նա ստանում է 46 ձայն (ՀՅԴ քարտուղար Աղվան Վարդանյանը մայիսի 1–ին հրաժարվեց քվեարկել Փաշինյանի օգտին և վայր դրեց մանդատը), և այդ ժամանակ, վարչապետ դառնալու համար, նրան պետք է գոնե յոթ ձայն հանրապետականներից։

 

Եթե վարչապետը չի ընտրվում պատգամավորների ընդհանուր ձայների մեծամասնությամբ, ապա Ազգային ժողովը ցրվում է։ Պատգամավորների առաջադրած թեկնածուին նշանակում է նախագահը։ Նշանակումից 15 օրվա ընթացքում վարչապետը պետք է ձևավորի կառավարությունը, իսկ 5 օրվա ընթացքում ներկայացնի փոխվարչապետների և նախարարների թեկնածությունները։

Նախագահը եռօրյա ժամկետում նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան։ Վերջինս դիտարկում է դիմումը և հնգօրյա ժամկետում որոշում է կայացնում։ Եթե նախագահը երեք օրվա ընթացքում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով։

Կառավարության ձևավորումից հետո վարչապետը 20–օրյա ժամկետում Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը, որը պետք է յոթօրյա ժամկետում հավանության արժանանա պատգամավորների ձայների մեծամասնության կողմից։

Եթե խորհրդարանը հավանության չի արժանացնում կառավարության ծրագիրը, ապա այն ցրվում է։ Եթե ԱԺ–ն կրկին վարչապետ է ընտրում, սակայն կրկին հավանության չի արժանացնում ծրագիրը, ապա խորհրդարանը ցրվում է իրավունքի ուժով։

Վարչապետը կառավարության ծրագրի շրջանակում սահմանում է կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է դրա գործունեությունը և համակարգում դրա անդամների աշխատանքը։ -0-