Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանում անցկացվելու է «ՆԱՏՕ–ի շաբաթ» միջոցառումը

07.11.2014, 13:58
Հայաստան-ՆԱՏՕ–ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում Երևանում նոյեմբերի 10-14-ը կանցկացվի 8-րդ «ՆԱՏՕ–ի շաբաթ» միջոցառումը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հայաստանում անցկացվելու է «ՆԱՏՕ–ի շաբաթ» միջոցառումը
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/.  Հայաստան-ՆԱՏՕ–ի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակում Երևանում նոյեմբերի 10-14-ը կանցկացվի 8-րդ «ՆԱՏՕ–ի շաբաթ» միջոցառումը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«ՆԱՏՕ–ի շաբաթ» միջոցառման շրջանակում նոյեմբերի 11-ին կանցկացվի Կոսովոյում և Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների համար հեռուստակամուրջը, ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադ այցելություն:

Նոյեմբերի 12-ին Երևանի պետական համալսարանում տեղի կունենա ՀՀ-ում հավատարմագրված ՆԱՏՕ-ի անդամ մի շարք երկրների դեսպանների հանդիպումը ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:

Կանցկացվեն նաև «Փոխգործակցելիության հարթակ» նախաձեռնությանը և ՄԱԿ-ի ԱԽ 1325` «Կանայք, խաղաղությունը և անվտանգությունը» բանաձևին նվիրված կլոր սեղան-քննարկումներ:

Նախորդ տարի «ՆԱՏՕ–ի շաբաթը» Հայաստանում անցկացվել է նոյեմբերի 18-22–ը։

Հայաստանի և ՆԱՏՕ–ի միջև համագործակցությունը այժմ կառուցվում է Հայաստան–ՆԱՏՕ անհատական գործընկերության ծրագրին (Individual Partnership Action Plan - IPAP)  համապատասխան, որը ստորագրվել է 2005 թվականի դեկտեմբերին։

IPAP–ին Հայաստանի մասնակցությունը ենթադրում է ՆԱՏՕ–ի հետ տարածաշրջանային անվտանգության, այդ անվտանգության ռազմավարության մշակման, Հայաստանի ռազմական դոկտրինայի մշակման, պաշտպանական և բյուջեի ծրագրման ու այլ հարցերի շուրջ պարբերական խորհրդատվություններ։ Հայաստանը մասնակցում է նաև Կոսովոյի և Աֆղանստանի խաղաղապահ առաքելություններին։ -0-