Երևանը հիշում և արժևորում է Եվրոպական խորհրդարանի դերը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում. Սարգսյան
17.03.2015,
18:06
Երևանը հիշում և արժևորում է Եվրոպական խորհրդարանի դերը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում, երեքշաբթի հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նստաշրջանի բացման ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանը հիշում և արժևորում է Եվրոպական խորհրդարանի դերը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում, երեքշաբթի հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երևանում «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նստաշրջանի բացման ժամանակ։
«Մենք միշտ հիշում և արժևորում ենք Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցում Եվրոպական խորհրդարանի դերը, որը համաեվրոպական կառույցներից առաջինն էր, որ 1987 թվականի իր բանաձևով դատապարտեց Օսմանյան կայսրության տարածքում հայերի հանդեպ կատարված ոճրագործությունը` Թուրքիայի կառավարությանն այն ճանաչելու կոչ անելով», – ասել է Սարգսյանը։
Նախագահն ընդգծել է, որ մարդու իրավունքների հանդեպ հարգանքը եվրոպական արժեհամակարգի այն հենասյունն է, որն ընկած է Հայաստանի և ԵՄ–ի համագործակցության հիմքում:
Այս համատեքստում նա մեծապես կարևորել է Եվրոպական խորհրդարանի կողմից մարտի 12-ին ընդունված «Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն աշխարհում և ԵՄ քաղաքականությունը. 2013» զեկույցը, որտեղ առանձին կետով անդրադարձ է կատարվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և կոչ արվել ԵՄ անդամ պետություններին ճանաչել այդ ողբերգությունը, իսկ ԵՄ կառույցներին՝ նպաստել այդ գործընթացին:
«Այս տարի ողջ հայ ժողովուրդը, քաղաքակիրթ աշխարհի հետ միասին ոգեկոչում է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հայոց ցեղասպանությունը ոչ միայն մեր ժողովրդի ողբերգությունն է, այլև քաղաքակրթության և մարդկության դեմ համաշխարհային մասշտաբի հանցագործություն, որը հիշեցում է մեզ պատմության դասերը չսերտելու, ցեղասպանությունը ժխտելու վտանգների, ինչպես նաև հանցագործություններն անպատիժ և չճանաչված թողնելու երկարաժամկետ բացասական հետևանքների մասին», – ընդգծել է ՀՀ նախագահը։
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի չորրորդ լիագումար նստաշրջանը մարտի 17–18–ին առաջին անգամ անցկացվում է Երևանում։ Նստաշրջանի օրակարգը ներառում է ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների չորս հիմնական զեկույցները, որոնք վերաբերում են 2014–2020 թթ.–ին համագործակցության հարցերին «Եվրոպական հարևանության» ծրագրի և «Արևելյան գործընկերության» շրջանակում, ինչպես նաև հաղորդակցական, մշակութային երկխոսության, էներգետիկ անվտանգության հարցերին, այդ թվում` էներգիայի այլընտրանքային աղբյուրներին։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-