Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 14, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+33

Հայաստանը կմիանա համագործակցության երկու համաձայնագրերի ԱՊՀ շրջանակում

22.05.2014, 15:52
Հայաստանը կմիանա համագործակցության երկու համաձայնագրերի ԱՊՀ շրջանակում։
Հայաստանը կմիանա համագործակցության երկու համաձայնագրերի ԱՊՀ շրջանակում
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կմիանա համագործակցության երկու համաձայնագրերի ԱՊՀ շրջանակում։

Ինչպես հինգշաբթի կառավարության նիստում հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը, Հայաստանը համագործակցության երկու համաձայնագրերի կմիանա ԱՊՀ անդամ երկրների միջև գիտատեխնիկական տեղեկության միջպետական փոխանակման ոլորտում։

Նաև, նրա խոսքով, Հայաստանը կմիանա «ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրի որոշման կանոնների մասին» նախկին համաձայնագրում փոփոխություններ կատարելու արձանագրությանը։

«Փաստաթղթի ստորագրումը պայմանավորված է ԱՊՀ անդամ երկրների միջև ձևավորված ազատ առևտրի ռեժիմի արժանի և արդյունավետ կիրառման անհրաժեշտությամբ»,– ասաց Ճշմարիտյանը։ -0-