Հայկական ուժերը վերջին օրերի ընթացքում ադրբեջանական դիվերսիայի ավելի քան 20 փորձ են կասեցրել
06.08.2014,
12:07
Հայկական ուժերը վերջին օրերի ընթացքում ադրբեջանական դիվերսիայի ավելի քան 20 փորձ են կասեցրել, չորեքշաբթի լրագրվողներին ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայկական ուժերը վերջին օրերի ընթացքում ադրբեջանական դիվերսիայի ավելի քան 20 փորձ են կասեցրել, չորեքշաբթի լրագրվողներին ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
«Նախորդ շաբաթ հակառակորդը, գերագնահատելով իր ուժերը, հատուկ ջոկատին օգտագործելով, փորձեց հայկական առաջապահ դիրքերի վրա հարձակում իրականացնել»,– ասաց Օհանյանը` ավելացնելով, որ ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով երկու կողմն էլ զոհեր ունեցավ։
«Մենք վեց կորուստ ունեցանք։ Մեր տվյալով` հակառակորդի կորուստը 8-9 անգամ մեծ է։ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հերթական անգամ համոզվեց, որ հայկական բանակը մարտական ոգի ունի»,– ասաց Օհանյանը։
Վերջին օրերին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա հարձակումների հետևանքով, տարբեր տվյալներով, զոհվել են ավելի քան 25 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ պաշտպանության բանակի հինգ զինծառայողներ։
Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:
Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:
1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ ստիպված լքեց բնօրրանը:
Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-