Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի անվտանգության և պաշտպանունակության ամրապնդման երաշխիքն է. ՊՆ
24.04.2013,
14:00
Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի անվտանգության և պաշտպանունակության ամրապնդման երաշխիքն է, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայոց ցեղասպանության ճանաչումը Հայաստանի անվտանգության և պաշտպանունակության ամրապնդման երաշխիքն է, ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։
Աշխարհասփյուռ հայությունը ապրիլի 24-ին նշում է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը։
«Պաշտպանության նախարարությունը գիտակցում է, որ պատմության հիմնական դասն այն է, որ Ցեղասպանության ճանաչումը Հայաստանի պաշտպանունակության և անվտանգության ամրապնդման և զարգացման միջազգային ու ազգային երաշխիքը կդառնա։ Մենք պետք է աշխարհին ներկայացնենք Ցեղասպանության վերաբերյալ ամեն ինչ, որպեսզի բոլորն իմանան»,– ասաց Օհանյանը։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-