Рейтинг@Mail.ru
USD
377.41
EUR
439.27
RUB
4.7901
GEL
137.62
2026 թ. մարտի 11, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

Հայտնի է Հայաստանի նախարարներից մեկի ճակատագիրը

13.03.2018, 12:21
Հայաստանի իշխանական մարմիններում «պարապ ժամանակներ» են սկսվել` առաջիկա ներքաղաքական զարգացումների հետ կապված, գրում է «Ժողովուրդ» թերթը։
Հայտնի է Հայաստանի նախարարներից մեկի ճակատագիրը

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ. Հայաստանի իշխանական մարմիններում «պարապ ժամանակներ» են սկսվել` առաջիկա ներքաղաքական զարգացումների հետ կապված, գրում է «Ժողովուրդ» թերթը։

Հայաստանի Ազգային ժողովն ապրիլի 17–ին վարչապետ կընտրի, ինչից հետո 15 օրվա ընթացքում` մինչև մայիսի 2–ը, կձևավորվի նոր կառավարություն։ Ներկայում նախարարները, նրանց տեղակալները և նույնիսկ միջին օղակի պաշտոնյաները սպասում են` կմտնեն, արդյոք, նոր կառավարության կազմ։ Այդ իսկ պատճառով պետական համակարգը սպասողական և անորոշ վիճակում է, ինչի հետևանքով ոչ աշխատանքային մթնոլորտ է տիրում։ Նշվում է, որ դա սկսվել է դեռևս փետրվարից։

Թերթը գրում է, որ այս պահին կառավարության անդամներից հայտնի է միայն Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի –ակատագիրը։ Դեռևս հունվարին հրաժարականի դիմում ներկայացրած և հետո հրաժարականը հետ վերցրած Մանուկյանը նոր կառավարության կազմում չի լինի։ -0-