Հայ–թուրքական արձանագրությունները և հայկական իշխանությունների ոչ լեգիտիմությունը դանդաղեցնում են ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը. ՀԱԿ
24.04.2013,
15:19
Հայ–թուրքական արձանագրությունները և հայկական իշխանությունների ոչ լեգիտիմությունը դանդաղեցնում են ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Արամ Մանուկյանը։

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայ–թուրքական արձանագրությունները և հայկական իշխանությունների ոչ լեգիտիմությունը դանդաղեցնում են ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը, հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչ Արամ Մանուկյանը։
Աշխարհասփյուռ հայությունը ապրիլի 24-ին նշում է Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցը։
«Հայ–թուրքական արձանագրությունների հայտնվելու պահից, որոնցում գոյություն ունի պատմաբանների հանձնաժողով ստեղծելու մասին կետ, որը պետք է քննարկի այն հարցը, թե արդյո՞ք, հայերի նկատմամբ ցեղասպանություն է կատարվել, միջազգային ճանաչման հարցը դանդաղել է, եթե ոչ` կանգնել»,– ասաց Մանուկյանը, ավելացնելով, որ այդ պահից միջազգային հանրությունը դադարել է հետևողականորեն քննել այդ հարցը։
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ 2008թ.-ի աշնանը: Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանային երկու երկրների խորհրդարանների կողմից: Սակայն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 22-ի իր հրամանագրով կասեցրել է երկրի խորհրդարանում հայ-թուրքական արձանագրությունների վավերացման ընթացակարգը՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսված գործընթացը:
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դանդաղման երկրորդ պատճառն ըստ Մանուկյանի հայկական իշխանությունների ոչ լեգիտիմ լինելն է։
«Երկար ժամանակ Հայաստանը չունի ժողովրդի վստահությունը վայելող նախագահ։ Երբ իշխանությունները չեն վայելում ժողովրդի վստահությունը, բմականաբար, նրանք չեն վայելի նաև միջազգային հանրության վստահությունը։ Այն երկիրը, որը չունի ընտրված և ժողովրդի վստահությունը վայելող նախագահ, չի կարող միջազգային հանրության առջև մեծ, լուրջ, պատմական հարցեր դնել»,– ասաց նա։
ՀԱԿ ներկայացուցչի կարծիքով, սրանք հիմնական երկու խոչընդոտներն են, «բայց ընդամենը խոչընդոտներ»։
«Գոյություն ունի սփյուռք, գոյություն ունի հայ ժողովուրդը, որոնք հետևողականորեն հասնելու են այդ հարցի լուծմանը։ Հարցը միայն օպերատիվությունն է»,– ասաց նա։
Մանուկյանը լրագրողին հայտնեց նաև, որ Հայաստանի առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանը չկարողացավ իր համախոհների և կողմնակիցների հետ այցելել «Ծիծեռնակաբերդ» հուշահամալիր առողջական վիճակի պատճառով, ավելացնելով, որ երթին մասնակցել են Տեր–Պետրոսյան ընտանիքի անդամներ, այդ թվում` իր տիկինը։
Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-