Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+13

Հետագա սրումը ղարաբաղյան հակամարտության գոտում անընդունելի է. ՌԴ ԱԳՆ

02.08.2014, 15:30
Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Մարիա Զախարովան հանդես է եկել հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ` հետագա էսկալացիան համարելով անընդունելի։

Հետագա սրումը ղարաբաղյան հակամարտության գոտում անընդունելի է. ՌԴ ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ռուսաստանի ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Մարիա Զախարովան հանդես է եկել հայտարարությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման կապակցությամբ` հետագա էսկալացիան համարելով անընդունելի։

«Լուրջ մտահոգություն ենք հայտնում ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ, ինչը մարդկային զգալի զոհերի պատճառ է դարձել։ Խորը ցավակցություն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին։ Վերջին օրերի իրադարձությունները դիտարկում ենք որպես հրադադարի ռեժիմի պայմանավորվածությունների և քաղաքական միջոցներով կարգավորման հասնելու ձգտումների լուրջ խախտում։ Ելնում ենք նրանից, որ հետագա սրումն անընդունելի է»,– ասվում է հայտարարությունում։

«Կոչ ենք անում հակամարտության կողմերին զսպվածություն դրսևորել, հրաժարվել ուժի կիրառումից և դրության կայունացմանն ուղղված անհապաղ քայլեր ձեռնարկել»,– նշել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Վերջին օրերին ադրբեջանական կողմը կտրուկ ակտիվացել է շփման գծում։ Դիվերսիոն գործողությունների և ղարաբաղյան դիրքերի վրա գրոհների հետևանքով զոհվել են մոտ 15 ադրբեջանցի զինծառայողներ և ԼՂՀ Պաշտպանության բանակի երեք զինծառայողներ։

Ղարաբաղյան հակամարտությունը սկսվել է 1988 թվականին, երբ գերազանցապես հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին: 1991թ. դեկտեմբերի 10-ին Լեռնային Ղարաբաղում հանրաքվե անցկացվեց, որի ժամանակ մասնակիցների 99,89 տոկոսը քվեարկեց Ադրբեջանից լիովին անկախանալու օգտին:

Դրան հետևեցին Ադրբեջանի ձեռնարկած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնք հանգեցրին նրան, որ նրանք կորցրեցին վերահսկողությունը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլև հարակից յոթ շրջանների նկատմամբ:

1994թ. մայիսի 12-ին զինադադարի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի կնքումից  հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները, որոնց արդյունքում երկու կողմից էլ եղավ շուրջ 25-30 հազար զոհ և մոտ մեկ միլիոն մարդ  ստիպված լքեց բնօրրանը:

Հրադադարի ռեժիմ հաստատելու վերաբերյալ համաձայնագիրը մինչև այսօր ուժի մեջ է: 1992 թվականից ի վեր հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցություններ են տարվում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան: -0-