Рейтинг@Mail.ru
USD
394.01
EUR
413.24
RUB
3.83
GEL
139.72

Ուկրաինական իրադարձությունների հետևանքը կարող է լինել երրորդ համաշխարհային պատերազմը. հայ փորձագետ

19.03.2014, 18:51
Ուկրաինական ճգնաժամի հետևանքը կարող է լինել երրորդ համաշխարհային պատերազմը կամ աշխարհում գերտերությունների միջև դիմակայության ուժեղացումը, կարծում է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։
Ուկրաինական իրադարձությունների հետևանքը կարող է լինել երրորդ համաշխարհային պատերազմը. հայ փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Ուկրաինական ճգնաժամի հետևանքը կարող է լինել երրորդ համաշխարհային պատերազմը կամ աշխարհում գերտերությունների միջև դիմակայության ուժեղացումը, կարծում է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը։

«Չեմ կարծում, թե դա մոտ ապագայում կլինի, բայց այդ հնարավորությունը բացառել չի կարելի»,– չորեքշաբթի ասաց Սաֆրաստյանը։

Ըստ նրա, իրադարձությունների այսպիսի զարգացումը կանխատեսել կօգնի այս հարցում որոշումներ ընդունող մարդկանց իմաստությունը, սակայն ամեն դեպքում ուժերի դիմակայությունը կուժեղանա, և կսկսվի աշխարհի կիսումը բևեռների` Ռուսաստան, Չինաստան, ինչպես նաև Եվրոպա և ԱՄՆ։ Փորձագետը միաժամանակ կարծում է, որ Ռուսաստանի դիրքորոշումը կամրապնդվի։

Խոսելով Ղրիմի հանրաքվեի մասին` փորձագետը նշեց, որ սա ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հերթական դրսևորում է։ Պատասխանելով դրա լեգիտիմության մասին հարցին` նա պատասխանեց, որ հեռվից հանրաքվեին գնահատականներ տալը շատ բարդ է, քանի որ դրա համար անհրաժեշտ է տեղում հետևել իրադարձություններին։

«Որպես պատմաբան` կարող եմ ասել, որ Ռուսաստանի կազմում Ղրիմի ընդգրկելու նախադրյալներ կային արդեն վաղուց»,– ասաց Սաֆրաստյանը` հիշեցնելով, որ արդեն իսկ Ուկրաինային Ղրիմի միացման պահից (1954 թվականին) թերակղզում բաժանվելու համար շարժում սկսվեց։ 1992 թվականին ստացավ թերակղզու կարգավիճակ և պայքարեց անկախության ամրապնդման համար, բայց Ուկրաինայի կառավարությունը, Սաֆրաստյանի խոսքով, ճնշեց այդ շարժումը։

Արևելագետն անդրադարձավ նաև Ուկրաինայի իրադարձություններում Թուրքիայի դերին, նշելով, որ Անկարան ստեղծված իրավիճակում Սև ծովում առաջատար դիրքերի հասնելու քայլեր էր ձեռնարկում, սակայն տեսնելով, որ տարածաշրջանում դրա ազդեցությունն այդքան էլ մեծ չէ, սկսել է մեծ զգուշություն դրսևորել։ «Իսկ թուրքական խորամանկ դիվանագիտությունը պնդում է, որ Թուրքիան չի ցանկանում միջամտել Ուկրաինայի գործընթացներին, սակայն կրկնում եմ, որ դա միայն խորամանկություն է»,– ասաց նա։

Մարտի 16–ին Ղրիմի կարգավիճակի հանրաքվե է անցկացվել։ Քվեաթերթիկների 100 տոկոսի մշակման արդյունքներով քվեարկությանը մասնակցած ընտրողների 96.77 տոկոսը կողմ է արտահայտվել ՌԴ–ի կազմում Ղրիմն ընդգրկելու կետին։  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, երեքշաբթի ելույթ ունենալով Պետդումայի պատգամավորների, Դաշնության Խորհրդի, ՌԴ մարզերի ղեկավարների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, հայտնեց, որ խորհրդարան է ուղղում Ղրիմը և Սևաստոպոլը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին սահմանադրական օրենքներ։ Ավելի ուշ Կրեմլում Ռուսաստանն ու Ղրիմը հանրապետությունը և Սևաստոպոլ քաղաքը Ռուսաստանի կազմում ընդգրկելու մասին պայմանագիր ստորագրեցին։

Ուկրաինայում փետրվարի 22–ին պետական հեղաշրջման հատկանիշներով իշխանափոխություն է կատարվել։ Գերագույն ռադան պաշտոնանկ է արել Վիկտոր Յանուկովիչին, փոխել է Սահմանադրությունը, նախագահի պարտավորությունների կատարումը դրել է ազատ արձակված Տիմոշենկոյի համախոհ Ալեքսանդր Տուրչինովի վրա և ընտրություններ է նշանակել մայիսի 25–ին։ Ռադան փետրվարի 27–ին հաստատել է, այսպես կոչված, ժողովրդական վստահության կառավարության կազմը։ Յանուկովիչը հայտարարել է, որ ստիպված է եղել հեռանալ Ուկրաինայից ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի պատճառով և մնում է օրինական ճանապարհով ընտրված նախագահը։ Մոսկվան կարծում է, որ Ուկրաինայի Գերագույն ռադայի որոշումների լեգիտիմությունը կասկածներ է հարուցում։ -0-