Рейтинг@Mail.ru
USD
377.5
EUR
436.31
RUB
4.4892
GEL
138.97
2026 թ. մարտի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+14

ՀՀ ԱԳՆ ղեկավարը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորումը

18.07.2013, 14:16
Հուլիսի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին, հաղորդում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

ՀՀ ԱԳՆ ղեկավարը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորումը
ԵՐԵՎԱՆ, 18 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հուլիսի 18-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորին, հաղորդում է հայկական արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի ծառայությունը։

«Զրուցակիցներն անդրադարձան ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Երկուստեք կարևորվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած նշանակալի աշխատանքը՝ հիմնահարցի խաղաղ լուծումը գտնելու ուղղությամբ»,– ասվում է հաղորդագրության մեջ։ –0–