Рейтинг@Mail.ru
USD
386.2
EUR
435.48
RUB
4.8047
GEL
141
2025 թ. մայիսի 19, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+16

ՀՀ առաջին նախագահը պատրաստ է իր ձայնը տալ բոլոր յոթ թեկնածուներին

18.02.2013, 12:54
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը 9/11 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողներին ասաց, որ պատրաստ է իր ձայնը տալ բոլոր յոթ թեկնածուներին։
ՀՀ առաջին նախագահը պատրաստ է իր ձայնը տալ բոլոր յոթ թեկնածուներին

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/.  ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը 9/11 ընտրատեղամասում քվեարկելուց հետո լրագրողներին ասաց, որ պատրաստ է իր ձայնը տալ բոլոր յոթ թեկնածուներին։

Ընտրություններին մասնակցում են պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։

«Օրենքը թույլ չի տալիս, այլապես ես մեծ հաճույքով կքվեարկեի բոլոր յոթի օգտին»,– կատակեց նախկին նախագահը։

Նա հեգնանքով նշեց, որ բոլոր թեկնածունեն ավելի քան արժանի են, սակայն ինքը քվեարկոց Հայաստանի Հանրապետության համար, և ինքը «միշտ լավ սպասելիքներ ունի ընտրություններից»։
 
Մեկնաբանելով ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի բառերն այն մասին, որ  քվեարկել է ապահով Հայաստանի համար, Տեր–Պետրոսյանն ասաց, որ այդ առիթով իր մեկնաբանությունները հնարավոր է որպես հակաքարոզչական դիտվեն։ –0–