Рейтинг@Mail.ru
USD
377.54
EUR
432.7
RUB
4.6847
GEL
138.5
2026 թ. մարտի 14, շաբաթ
եղանակը
Երևանում
+4

ՀՀ ԱԺ խոսնակը 26-27-ին կմեկնի Ստրասբուրգ

24.06.2013, 14:02
Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում  Հայաստանի Հանրապետության նախագահությունը ստանձնելու կապակցությամբ հունիսի 26-27-ը աշխատանքային այցով Ստրասբուրգ կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է հայկական խորհրդարանի մամուլի ծառայությունը։

ՀՀ ԱԺ խոսնակը 26-27-ին կմեկնի Ստրասբուրգ
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /ԱՌԿԱ/. Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում  Հայաստանի Հանրապետության նախագահությունը ստանձնելու կապակցությամբ հունիսի 26-27-ը աշխատանքային այցով Ստրասբուրգ կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, հաղորդում է հայկական խորհրդարանի մամուլի ծառայությունը։

«Ստրասբուրգում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ  Ժան Կլոդ  Մինյոնի, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի,  Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանի հետ»,– ասվում է հաղորդագրության մեջ։ –0–