ՀՀ ԱԺ-ն հավանություն է տվել օրինագծին, որի համաձայն սիրիահայերը մի շարք փաստաթղթեր ձևակերպելիս ազատվում են պետական տուրքից
23.10.2012,
12:56
ՀՀ ազգային ժողովը երկուշաբթի կայացած նիստում ընդունել է «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն սիրիահայերը կազատվեն պետական տուրքերից վիզայի երկարացման կամ կացության կարգավիճակը երկարաձգելու համար:

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ազգային ժողովը երկուշաբթի կայացած նիստում ընդունել է «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն սիրիահայերը կազատվեն պետական տուրքերից վիզայի երկարացման կամ կացության կարգավիճակը երկարաձգելու համար:
«Այդ փոփոխությունը կատարելու անհրաժեշտություն առաջացավ, երբ սիրիահայերի վիզաների ժամկետը սկսեց սպառվել: Այսօր վիզան երկարացնելու համար նախատեսված է 500 դրամ՝ մեկ օրվա համար, իսկ կացության կարգավիճակը երկարաձգելու համար՝ 105-140 հազար դրամ»,- ասաց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ ներկայացնելով նախագիծը:
Նա հայտնեց նաև, որ այդ հարցը քննարկվում է նախագահի հանձնարարականով:
«Որպեսզի օրենքում առկա դրույթները կիրառվեն միայն սիրիահայերի դեպքում, մենք առաջարկում ենք գրել, որ պետական տուրքից ազատվում են ազգությամբ հայերը, որոնք այն երկրների քաղաքացի են, որտեղ նրանց կյանքին ու առողջությանը վտանգ է սպառնում»,- ավելացրեց նա:
Բացի այդ, նախարարի խոսքով, օրինագիծը նախատեսում է այդ անձանց ազատել պետական տուրքից արտոնագրեր ձևակերպելիս:
«Մոտավոր հաշվարկներով՝ պետական բյուջեով ծրագրված եկամուտները փոփոխություններից հետո կնվազեն շուրջ 100 մլն դրամով:
Սփյուռքի նախարարության տվյալով՝ այսօրվա դրությամբ Հայաստանում ավելի քան 5 հազար սիրիահայ կա: Այդ տվյալն ամեն օր փոխվում է: --0-