Рейтинг@Mail.ru
USD
381.15
EUR
445.37
RUB
4.8406
GEL
141.43
2026 թ. հունվարի 13, երեքշաբթի
եղանակը
Երևանում
0

ՀՀ կառավարության ղեկավարը ՀՀ նախագահի անունից Մասաչուսեթսի նահանգապետին է փոխանցել Մխիթար Գոշի մեդալը

13.12.2012, 11:55
Դեկտեմբերի 12-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգապետ Դևալ Պատրիկին, տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:
ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի. /ԱՏԿԱ/. Դեկտեմբերի 12-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգապետ Դևալ Պատրիկին, տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

ՀՀ կառավարության ղեկավարը ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից Մասաչուսեթսի նահանգապետին է փոխանցել Մխիթար Գոշի մեդալը:
Վարչապետ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Պատրիկ Դևալին Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակն հավերժացնող հուշարձանի կառուցման գործում ցուցաբերած աջակցության համար։

Նահանգապետը ՀՀ վարչապետին խնդրել է իր երախտագիտության խոսքերը հայտնել ՀՀ Նախագահին շքանշանի համար։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են համագործակցության հեռանկարները: Մասաչուսեթսի նահանգապետը բարձր է գնահատել հայ համայնքի դերն ու ներգրավվածությունը նահանգի կյանքում:

Հանդիպումից հետո Տիգրան Սարգսյանն այցելել է Բոստոն քաղաքի Հայկական ժառանգության պուրակ և ծաղիկներ դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։-0-