ՀՀ նախագահական ընտրություններին անձնագրերի կնիքի թանաքները ջնջվում են թաց անձեռոցիկով. Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի ղեկավար
18.02.2013,
12:02
ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողների անձնագրերի կնիքի համար նախատեսված թանաքները ջնջվում են թաց անձեռոցիկով, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը։

ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահական ընտրությունների ժամանակ ընտրողների անձնագրերի կնիքի համար նախատեսված թանաքները ջնջվում են թաց անձեռոցիկով, «Նովոստի–Արմենիա» գործակալությանն ասաց ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը։
«Տվյալ երևույթը նկատվում է բոլոր անձնագրերում` անկախ ընտրատեղամասից»,– ասաց Խուրշուդյանը։
2012թ.–ի մայիսի խորհրդարանական ընտրությունների ժամանակ բողոքներ էին ստացվել, որ թանաքի վատ որակի պատճառով դրոշմակնիքները ժամանակից շուտ են անհետանում ընտրողների անձնագրերից (թանաքը պետք է անհետանա կնիք դնելուց հետո 12 ժամից ոչ շուտ)։
Մամուլի քարտուղարը տեղեկացրեց նաև, որ Տաշիրում քվեաթերթիկների լցոնման դեպքեր են եղել։
«Մեր ներկայացուցիչները փորձեցին խախտումների մասին արձանագրություն մտցնել գրառումների գրքում, սակայն հանձնաժողովների ղեկավարերը թույլ չեն տալիս»,– ասաց նա` ավելացնելով, որ նաև ահազանգեր են ստացվել հանրապետության մյուս ընտրատեղամասերում պատրաստվող լցոնների մասին։
Պետության ղեկավարի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է փետրվարի 18–ին բոլոր ընտրատեղամասերում` առավոտյան ուղիղ ժամը ութին։
Ընտրություններին մասնակցում են պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ –0–