Рейтинг@Mail.ru
USD
386.94
EUR
433.3
RUB
4.8079
GEL
141.17
2025 թ. մայիսի 16, ուրբաթ
եղանակը
Երևանում
+16

ՀՀ նախագահը ընտրության արդյունքին հետևում է ՀՀԿ նախընտրական շտաբում

18.02.2013, 22:09
ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը ընտրության արդյունքին հետևում է ՀՀԿ նախընտրական շտաբում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀԿ նախընտրական շտապի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը։
ՀՀ նախագահը ընտրության արդյունքին հետևում է ՀՀԿ նախընտրական շտաբում
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի թեկնածու, գործող նախագահ Սերժ Սարգսյանը ընտրության արդյունքին հետևում է ՀՀԿ նախընտրական շտաբում, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀԿ նախընտրական շտապի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը։

ԿԸՀ տվյալներով` 20:00–ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1 518 407 ընտրող կամ ընտրողների ընդհանուր թվի 60,05%–ը։

Հայաստանի գործող նախագահ Սերժն Սարգսյանը երկրի նախագահի ընտրություններում, Exit-poll–ի տվյալներով, հավաքել է ընտրողների քվեների 58 տոկոսը։

Exit-Poll–ի տվյալներով, երկրորդ տեղը զբաղեցնում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, ով հավաքել է ձայների 32 տոկոսը։

Երրորդ և չորրորդ տեղերում են Պարույր Հայրիկյանը և Հրանտ Բագրատյանը, ովքեր հավաքել են ընտրողների ձայների 3 տոկոսը։

Անդրիաս Ղուկասյանը, Վարդան Սեդրակյանը և Արմեն Մելիքյանը հավաքել են մեկական տոկոս։ Բացի այդ, հարցվածների մեկ տոկոսը նշել է, որ փչացրել են քվեաթերթիկները։

Exit-Poll–ի հարցումները Հայաստանի նախագահի ընտրություններում անցկացրել է Baltic Surveys/The Gallup Organization–ը Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի հետ համագործակցությամբ հանրապետության 122 ընտրատարածքներում` 19 130 քվեարկած ընտրողների շրջանում։

Ընտրություններին հետևում էր 26 տեղական հասարակական կազմակերպությունների 6251 ներկայացուցիչ և միջազգային տասներկու կազմակերպությունների 632 դիտորդ։ Այդ կազմակերպությունների թվում են` ԵԱՀԿ ԺՀՄԻԳ, ԱՊՀ առաքելությունը, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովը, Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը, ԱՊՀ միջխորհրդարանական ասամբլեան, Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը (ICES) և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամը(IFES)։

Հայկական օրենսդրության համաձայն, ընտրությունների նախնական արդյունքները հայտնի կդառնան փետրվարի 19–ին` ժամը 20։00–ից ոչ ուշ, իսկ վերջնական արդյունքը կհրապարակվի ընտրությունների յոթ օր անց։

Ընտրապայքարին մասնակցում էին պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը։ –0–