Рейтинг@Mail.ru
USD
396.51
EUR
414.95
RUB
4.3582
GEL
140.05
2025 թ. փետրվարի 14, ուրբաթ
եղանակը
Երևանում
-2

ՀՀ նախագահը կառավարության կազմի արմատական փոփոխության համար պատճառներ չի տեսնում

19.03.2013, 18:58
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր չէ արմատապես փոխել նոր կառավարության կազմը։ «Իմ պատասխանը հետևյալն է` այսօր դեռևս ես պատճառ չեմ տեսնում կարդինալ փոփոխություններ անելու, բայց դա չի նշանակում, որ կառավարության անդամները երաշխավորված են այդպիսի փոփոխություններից կամ ես նրանց ինչ-որ արտոնություն եմ տալիս»,– երկուշաբթի լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է նախագահը։
ՀՀ նախագահը կառավարության կազմի արմատական փոփոխության համար պատճառներ չի տեսնում
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր չէ արմատապես փոխել նոր կառավարության կազմը։ «Իմ պատասխանը հետևյալն է` այսօր դեռևս ես պատճառ չեմ տեսնում կարդինալ փոփոխություններ անելու, բայց դա չի նշանակում, որ կառավարության անդամները երաշխավորված են այդպիսի փոփոխություններից կամ ես նրանց ինչ-որ արտոնություն եմ տալիս»,– երկուշաբթի լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել է նախագահը։

Սարգսյանը նշել է, որ կառավարությունը կատարել է երկրում նվազագույնը 7 տոկոս տնտեսական աճ և գնաճը գերազանցող աշխատավարձի աճ ապահովելու առումով իր կողմից դրված խնդիրները։ «Հիմա ես ո՞ր բարոյական իրավունքով կանչեմ այդ կառավարությանը և ասեմ՝ գնացեք հրաժարական տվեք: Մարդիկ դրված խնդիրը կատարել են: Հազարավոր թերություններ կան, բացթողումներ կան: Իսկ ո՞վ է երաշխավորելու, որ նոր մարդիկ ավելի լավ կանեն դա»,– հռետորական հարց է տվել նախագահը։

Սարգսյանը նշել է նաև, կառավարության պաշտոնյաների՝ նախարարների պաշտոնավարման միջին ժամկետը 3 տարի է: «Երեք տարում նորմալ մասնագետ չեն դառնում, երեք տարում մարդ չի կարողանում նորմալ վարորդ դառնա, որպեսզի կառավարի մի փոքրիկ մեքենա: Երեք տարում մարդը հազիվհազ նոր հասկանում է, թե որտեղ է ինքը աշխատում և ընդհանրապես ինչ է նշանակում նախարար»,– ավելացրել է նա։

Միաժամանակ նախագահը նկատել է, որ չնայած  առավոտից երեկո բոլոր լրատվամիջոցներն ասում են, որ երկրում կադրային փոփոխություններ չեն լինում, սակայն հինգ տարվա ընթացքում 18 նախարարից և վարչապետից բաղկացած կառավարությունում 20 փոփոխություն է տեղի ունեցել։

Փետրվարի 25–ին հրապարակված ԿԸՀ վերջնական պաշտոնական տվյալների համաձայն, գործող նախագահ Սերժ Սարգսյանը հաղթել է ընտրությունների առաջին փուլում` հավաքելով ընտրողների ձայների 58,64%–ը։ Հովհաննիսյանը հավաքել է ձայների 36,74%։ --0--