ՀՀ նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Արման Սաղաթելյանը
18.04.2013,
11:08
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Արզումանյանին Հայաuտանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:

ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Արզումանյանին Հայաuտանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու մասին, տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, հանրապետության ղեկավարի այլ հրամանագրով Հայաuտանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Արման Սաղաթելյանը:
Արման Արմենի Սաղաթելյանը ծնվել է 1975թ. օգոստոսի 26-ին:
1992թ. ավարտել է Երևանի Պուշկինի անվան թիվ 8 միջնակարգ դպրոցը: 1992-1997թթ. սովորել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայում: 1997թ. ընդունվել է ԳԱԱ ասպիրանտուրայի ցերեկային բաժին, որն ավարտել է 2000 թվականին: 1997-1999թթ. ժամկետային զինծառայություն է անցել ՀՀ ՊՆ լրատվության և քարոզչության վարչությունում: 2000-2010թթ. աշխատել է ՀՀ ՊՆ համակարգում՝ որպես քարոզչության և հասարակայնության հետ կապերի քաղաքացիական մասնագետ, ՀՀ ՊՆ «Զինուժ» հաղորդաշարի հաղորդավար:
2003-2004թթ. աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամում՝ որպես հասարակայնության հետ կապերի գծով խորհրդական, այնուհետ՝ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար: 2001 թվականից դասավանդում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանում: 2011 թվականից ԵՊԼՀ «Տեղեկատվության և հանրային հաղորդակցման տեխնոլոգիաների գիտաուսումնական կենտրոնի» (ամբիոնի) ղեկավարն է:
2011-2013 թթ. «ԱրմՌադիո FM 107» ռադիոկայանի տնօրենն է: Քաղաքական գիտությունների թեկնածու է (Պետությունների տեղեկատվական հակամարտության արդի համակարգերը. միջազգային փորձ և տարածաշրջանային ասպեկտներ): Մեկ տասնյակից ավել գիտական հոդվածների և ուսումնական ծրագրերի հեղինակ է: Պարգևատրվել է «1992-1994թթ. մարտական գործողությունների մասնակից» կրծքանշանով, «Գարեգին Նժդեհ» մեդալով:-0-