Рейтинг@Mail.ru
USD
387.99
EUR
435.64
RUB
4.833
GEL
141.55
2025 թ. մայիսի 15, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+15

ՀՀ նախագահի թեկնածու Ղուկասյանի առողջական վիճակը կայուն է. բժիշկներ

07.02.2013, 12:24
ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի մոտ շուրջօրյա հերթապահություն իրականացնող բժիշկները վկայում են, որ Ղուկասյանի առողջական վիճակը կայուն է, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
ՀՀ նախագահի թեկնածու Ղուկասյանի առողջական վիճակը կայուն է. բժիշկներ
ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի մոտ շուրջօրյա հերթապահություն իրականացնող բժիշկները վկայում են, որ Ղուկասյանի առողջական վիճակը կայուն է, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։

Նախօրեին Անդրիաս Ղուկասյանի առողջական վիճակը վատացել էր, սակայն նա շարունակել է ակցիան` չնայած բժիշկների նախազգուշացումներին։

Ըստ «Շտապօգնության» բժիշկ Վահան Վահանյանի, ներկա պահին Ղուկասյանի ճնշումը ցածր է, սակայն ընդհանուր առմամբ վիճակը գնահատվում է կայուն։

Թեկնածուն հրաժարվում է շփվել լրագրողների հետ, նա իր մոտ նոութբուք ունի, որով կարողանում է օգտվել համացանցից։

«Radio Hay»–ի ղեկավար Անդրիաս Ղուկասյանն անժամկետ հացադուլ է անցկացնում հունվարի 21–ից։ Նա հայտարարել է ընտրությունների անօրինականության մասին` իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից վարչական ռեսուրսների օգտագործման պատճառով։ Հացադուլի նպատակն է խթանել հանրային ակտիվությունը` արդար ընտրությունների անցկացման նպատակով։

Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ --0—